• 21 նոյեմբեր, 2024
     Սիրուն գիշեր - Հայրապետ Հայրապետյան

    Սիրուն գիշեր - Հայրապետ Հայրապետյան

    Սիրուն գիշեր...
    Լուսնի շողեր
    Պար են բռնել
    Ջրի հետ։
    Գետն է հոսում,
    Օրոր ասում,
    Փսփսում է
    Լուսնի հետ։

     

    Քամին փչում,
    Ջուրը հուզում,
    Խաղ է անում
    Գետի հետ։
    Արծաթ ջրեր
    Լուսնի շողեր
    Համբուրվում են
    Իրար հետ։

    Անտառը - Հայրապետ Հայրապետյան

    Անտառը - Հայրապետ Հայրապետյան

    Նախորդը

    Ճամբարի առավոտը - Հայրապետ Հայրապետյան

    Ճամբարի առավոտը - Հայրապետ Հայրապետյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: