(հայկական)
Գերի մուկը խնդրեց կատվին.
- Աղա՜ փիսո, տե՜ր թանկագին,
Արի ինձ թող,
Դառնամ մի դոխ,
Լխտիկ ու գեր,
Բռնիր ու կեր։
Թե վաղ, թե ուշ՝ քեզ համար եմ,
Բայց հիմա ես շատ նիհար եմ։
Դու էլ չուտես,
Հո լավ գիտես՝
Որդիդ կուտե,
Ասա, սո՞ւտ է։
- Այ սատկես դուն, -
Ասավ կատուն, -
Առաջ մորթուս
Հետո որդուս։
Մկին բամփեց,
Փորը ճամփեց։
Մեկնաբանել