Ագռավը բռնեց մի խեցգետին և նստեց ծառին:
Խեցգետինն ուզեց ազատվի, կտցիցը զատվի ու ասավ նրան.
- Ոսկեհատիկ, ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից կեղտոտը:
Ագռավը սեղմեց կտուցը և կռռաց.
- Դո՜ւ…
- Ոսկեհատիկ, ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից նախշունը: Ագռավը բացեց կտուցը ու կռռաց.
- Ե՜ս…
Կտուցը բաց անելուն պես խեցգետինը կտցից ընկավ ջուրը և իրեն ազատեց:

Ես - Աթաբեկ Խնկոյան
- Գրականություն
- 05.05.2023
Հավանեցի՞ր, տարածի՛ր
Մեկնաբանել