• 03 դեկտեմբեր, 2024
     Գիտակցի՛ր շունչդ ․․․

    Գիտակցի՛ր շունչդ ․․․

    Գիկտակցի՛ր շունչդ . . .
    Ժամանակակից աշխարհը երջանկության նոր չափորոշիչներ է առաջ քաշում ու դրանով իսկ մեզ հեռացնում իրական երջանկությունից։ Արդյունքում շատ հաճախ ենք ունենում վախի ու տագնապի զգացողություն, և այդքան ցանկալի երջանկությունից մի քայլ էլ հեռանում։
    Երբ կզգաս, որ ուժերդ լքում են, ու ձեռքերովդ հուսահատությունը հոսում, դարձիր շնչիդ տերը, գիտակցիր շունչդ ու արտաշունչդ։ Զգա քո ներկայությունը Այստեղ և Հիմա։ Նստիր ուղիղ մեջքով, թուլացրու մարմինդ, հետևիր շնչառությանդ ու բաց թող բոլոր մտքերը ու դրանց հետ եկող բոլոր զգացողությունները։
    Հետևիր շնչիդ հոսքին դեպի քո մարմին, զգա էներգիաների կուտակումը մարմնի այս կամ այն հատվածում։ Ամբողջ կենտրոնացումդ պահիր այդ հատվածներում և տարածիր էներգիաները ամբողջ մարմնով։ Եթե ինչ-որ պահի բաց կթողնես կենտրոնացումդ, կխզես կապը շնչառությանդ հետ, մի շտապիր մեղադրել ինքդ քեզ, այլ նրբորեն հետ վերադարձիր դեպի քո շնչառություն։ Շարունակիր զգալ քեզ Այստեղ և Հիմա։
    Երբ դառնաս սեփական շնչիդ տերը, աշխահում շատ դռներ կբացես...
    Գիտակցիր շունչդ, այն հզոր է ․․․

    Samadhi Yoga Studio, Սամադհի յոգա ստուդիա

    Կպչուն մտքեր.… Տիբեթական առակ

    Կպչուն մտքեր.… Տիբեթական առակ

    Նախորդը

    Դու քո ընտրությունն ես

    Դու քո ընտրությունն ես

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: