• 21 նոյեմբեր, 2024
     Կամակոր թագավորը

    Կամակոր թագավորը

    Լինում է, չի լինում՝ մի կամակոր թագավոր է լինում: Մի օր նա կանչում է իր երկրի բոլոր դերձակներին ու հրամայում, թե՝ ինձ համար մի այնպիսի վերմակ կարեք, որ հասակիս համեմատ լինի՝ ո՜չ երկար, ո՜չ կարճ: Ոչ մի դերձակ չի կարողանում թագավորի հրամանը կատարել, բոլորի գլուխներն էլ կտրել է տալիս:
    Օրերից մի օր թագավորի մոտ մի դերձակ է գալիս:
    - Թագավորն ապրած կենա,- ասում է նա,- ես քո ուզած վերմակը կկարեմ: Ո՛չ երկար կլինի, ոչ կարճ:
    - Լավ,- ասում է թագավորը,- բայց տես, եթե մի փոքր երկար եղավ կամ կարճ, իմացած լինես՝ գլուխդ կտրելու եմ:
    - Համաձայն եմ, թագավորն ապրած կենա, թե չկարողացա՝ գլուխս կտրի:
    Դերձակը գնում է, մի վերմակ կարում, դիտմամբ էլ մի քիչ կարճ է անում: Տանում է, դնում թագավորի առաջ: Փեշի տակ էլ թաքուն մի ճիպոտ է պահած լինում:
    - Թագավորն ապրած կենա,- ասում է դերձակը գլուխ տալով,- քո ուզած վերմակը կարել եմ: Տե՜ս, կհավանե՞ս:
    - Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել-պակաս,- ասում է թագավորն ու պառկում թախտին, վերմակը քաշում վրան: Վերմակը հազիվ ծնկներին է հասնում, ոտները բաց են մնում: Դերձակն իսկույն փեշի տակից հանում է ճիպոտը և խփում թագավորի ոտքերին:
    - Թագավորն ապրած կենա,- ասում է դերձակը,- ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
    Թագավորն անմիջապես ոտքերն իրեն է քաշում, թաքցնում վերմակի տակ:
    Կամակոր թագավորը այլես ոչինչ չի կարողանում ասել: Նույնիսկ մեծ-մեծ նվերներ է տալիս ու ճանապարհ դնում հնարագետ դերձակին:
    Անօրենը անպատիժ չի մնա

    Անօրենը անպատիժ չի մնա

    Նախորդը

    Ծովինարը

    Ծովինարը

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: