• 30 հոկտեմբեր, 2024
     Ապրիլի 7-ի խորհուրդը

    Ապրիլի 7-ի խորհուրդը

    Գոյություն ունի հետաքրքիր փաստ այս գեղեցիկ տոնի հետ կապված, ըստ որի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության փլուզումից հետո, 1990 ականներին, Հայաստանի ղեկավարությունը քննարկում էր տոնացույցից հանել մարտի 8-ը որպես գեղեցկության և մայրության տոն: Այս հարցին կային և կողմնակիցներ, և հակառակորդներ: Երկար քննարկումներից հետո որոշվեց թողնել մարտի 8-ը որպես կանանց միջազգային տոն, հայտարարելով այն ոչ աշխատանքային,  իսկ ապրիլի 7-ը 1995 թվականին հայտարարվեց մայրության և գեղեցկության տոն: Ապրիլի 7-ը պատահական չընտրվեց. Հայ Առաքելական եկեղեցին ամեն տարի ապրիլի 7-ին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման օրը և բոլոր եկեղեցիներում, կատարվում է հղի կանանց օրհնության արարողություն:

    Քրիստոնեական տոնի նախապատմությունը հետևյալն է. «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ` Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր և հրեշտակը, հայտնվելով նրան ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: ... Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33)»: Մարիամը, թեպետ այր չէր ճանաչած, ասեց.«Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»:

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: