Գարունն ինչո՞վ է գալիս,
-Օդի շնչով է գալիս,
Ձյունի հալքով է գալիս,
Ծիլ ու ծաղկով է գալիս:
Ծիծեռնակը թե չկա
Գարուն չկա, դեռ չկա,
Ժիր սարյակը թե չկա
Գարուն չկա, դեռ չկա:
Թե առվակը չերգի,
Գարունն ո՞ւր է, ի՞նչ գարուն,
Թե ծիրանին չծաղկի,
Գարունն ո՞ւր է... ի՞նչ գարուն,
Քանի հողը չի փափկել,
Գարունը դեռ հեռու է,
Դաշտը՝ կանաչ չի հագել
Գարունը դեռ հեռու է...
Մեկնաբանել