Սիրուն աշուն,
Նախշուն աշուն,
Թառել ես մեր
Այգում, դաշտում,
Գույն ես տվել
Մեր անտառին,
Այգիներին,
Թուփ ու ծառին,
Զարդարել ես
Հանդերը մեր,
Հազար տեսակ
Բերք ես տվել։
Երգ է ասում
Երկաթե ձին,
Պայծառ օրվա
Արշալույսին,
Ձայնակցում է
Առվակը ժիր,
Անցնում հանդով
Անծայրածիր։
Ի՜նչ սիրուն ես,
Անգին աշո՛ւն,
Քո կարոտն եմ
Ես միշտ քաշում։
Մեկնաբանել