Քամին վազեց
Արագ, արագ,
Կանգնեց, կանչեց.
- Մարա՜գ, մարա՜գ,
Հո՜ գիտե՞ս ինչ
Ուժի տեր եմ,
Դուռդ լայն բաց,
Դարման բերեմ:
Մարագը թե՝
- Գնա բանիդ,
Ես կարոտ չեմ
Քո դարմանիդ,
Քո դարմանը
Թող քեզ լինեի,
Իմ դարմանը
Դու մի տանի:

Քամին ու մարագը - Աթաբեկ Խնկոյան
- Գրականություն
- 03.05.2023
Հավանեցի՞ր, տարածի՛ր
Մեկնաբանել