Տերևները քամու հետ
Պար են բռնել՝ առաջ, ետ,
Խշխշում են ու երգում
Մեր զարդարված պուրակում.
- Գալդ բարի, ա՛յ աշուն,
Ի՜նչ սիրուն ես, ի՜նչ նախշուն:
Գետակը գիժ ու պղտոր
Շտապում է դեպի ձոր,
Քչքչալով ձորակում,
Փրփրում է ու երգում.
- Գալդ բարի, ջա՜ն աշուն,
Ի՜նչ սիրուն ես, ի՜նչ նախշուն:
Կռունկները կռկռան
Թևին տվին, վեր թռան,
Դեպի հարավ ձգվեցին,
Կռկռացին, երգեցին.
- Մնա՜ս բարով, ա՛յ աշուն,
Ի՜նչ սիրուն ես, ի՜նչ նախշուն։
Մեկնաբանել