• 10 դեկտեմբեր, 2024
     Թեյի ծառի յուղը մազերի համար

    Թեյի ծառի յուղը մազերի համար

    Թեյի ծառի յուղը բարելավում է արյան շրջանառությունը, ինչը օգնում է դուրս բերել տոքսինները և խթանել քնած մազերի ֆոլիկուլները:

    Յուղի հատկությունները բազմազան են․

    • Հակասեպտիկ
    • հակասնկային
    • հակաբակտերիալ
    • հակաբորբոքային
    • հակաօքսիդիչ

    Այս ամենը նպաստում է մազերի մաքուր և առողջ պահպանմանը: 

    Յուղոտ մազերի համար եթերայուղը օգնում է բացել ծակոտիները և հանգստացնում է ճարպագեղձերը: Հիմնականում մազերի կորուստը գլխի գրգռվածության և խցանված ֆոլիկուլների արդյունքում է լինում:

    Թեյի ծառի յուղի օգտագործման լավագույն միջոցներից մեկը այն համատեղելն է այլ յուղերի հետ: Բնական վիճակում այս յուղը կարող է այրել մաշկը։

    Որ յուղերի հետ կարելի է համատեղել թեյի ծառի յուղը:

    • Ձիթայուղ
    • Նուշի յուղ
    • Խնկունի յուղ
    • Խնձորի քացախ
    • Ժոժոբայի յուղ
    • Կոկոսի յուղ
    • Նարդոսի յուղ
    • Ալոե վերա և այլն

     

     Դիմակ թեյլ ծառի և կոկոսի յուղով  

    Բաղադրիչներ

    • Ցանկացած եթերայուղ - 2 ճաշի գդալ
    • Թեյի ծառի յուղ - 10 կաթիլ
    • Տաք սրբիչ

    Փոքր կաթսայի մեջ խառնում ենք ցանկացած յուղ թեյի ծառի յուղի հետ: Վերցնում ենք մեծ կաթսա, մեջը ջուր ենք լցնում, եռացնում ենք։ Փոքր կաթսան դնում ենք եռման ջրի մեջ, որպիսի մարունակությունը տաքանա։ 

    Տաք յուղային խառնուրդը տարածում ենք գլխամաշկին և մազերին ամբողջ երկարությամբ։ Ցանկալի է մոտ 10 րոպե մերսել գլխամաշկը։

    Ցանկալի է մազերը փաթաթել տաք, խոնավ սրբիչով 20-30 րոպե։ Ցանկության դեպքում, եթերայուղերով դիմակը կարող ենք թողնել ողջ գիշեր, արդյունքը կլինի էլ ավելի ակնհայտ։ 

    Մազերը լվանում ենք տաք ջրով, շամպունով։

     

     

    Կարդացեք նաև՝

    Թեյլ ծառի յուղը եղունգների համար

    Թեյի ծառի յուղը դեմքի մաշկի համար

    Դարչինի հիմքով դիմակների մազերի աճը խթանելու համար

    Դարչինի հիմքով դիմակների մազերի աճը խթանելու համար

    Նախորդը

    Կեֆիրով դիմակ մազերի համար

    Կեֆիրով դիմակ մազերի համար

    Հաջորդը

    Մեկնաբանել