• 10 դեկտեմբեր, 2024
     Թեյի ծառի յուղը դեմքի մաշկի համար

    Թեյի ծառի յուղը դեմքի մաշկի համար

    Թեյի ծառի յուղը դարեր ի վեր օգտագործվում է ինչպես բժշկության, այնպես էլ կոսմետոլոգիայի բնագավառում։ Թեյի ծառի հայրենիքը Ավստրալիան է։ 

    Թեյի ծառի յուղի օգտակար հատկությունները. 

    • հակասնկային
    • հակաբորբոքային
    • հակավիրուսային

    Կոսմետոլոգիայում իր հակաբորբոքային, վերականգնող  հատկություններով պայմանավորված, այն օգտագործում են յուղոտ, պրոբլեմային մաշկի, հերպեսի, սնկային հիվանդությունների, ակնեի բուժման, սպիների վերացման համար, ինչպես նաև այրվածքների ժամանակ։

    Թեյի ծառի յուղի պարբերաբար օգտագործման դեպքում, մաշկը մաքրվում է ակնեից և այլ գոյացություններից, ինչպես նաև դառնում է ավելի հարթ և նուրբ։

    Որոշ դեպքերում այն կարող է ալերգիա առաջացնել,։ Այդ իսկ պատճառով ցանկալի է մինչև օգտագործելը փորձել։ Մեկ կաթիլ յուղը քսում ենք ձեռքի մաշկին և սպասում ենք 30 րոպե, եթե կարմրություն, ցանավորում կամ քոր չկա, կարող ենք հանգիստ օգտագործել նաև դեմքի համար։ 

    Այս յուղը առանց հավելումների օգտագործել չի կարելի, այն կարող է անգամ այրել մաշկի հյուսվածքները։ Սակայն կետային, վնասված մաշկի, ակների, սպիների և նմանատիպ դեպքերում թույլատրվում է օգտագործել թեյի ծառի յուղը առանց խառնուրդների, ցանկալի է կոսմետոլոգի վերահակողությամբ։  

     

    Դիմակներ թեյի ծառի յուղով

    Դիմակ թեյլ ծառի և կոկոսի յուղով  

    Բաղադրիչներ

    • Թեյի ծառի յուղ - 2-3 կաթիլ
    • Կոկսի յուղ - 1 թեյի գդալ

    Լավ խառնում ենք իրար երկու յուղերը, ապա քսում ենք դեմքի այտուցված մասերին, թողնում ենք որքան հնարավոր է երկար, ցանկալի է ողջ գիշեր։ Լվանում ենք գոլ ջրով։ Ցանկալի է կրկնել ամեն օր, մինչև մաշկը լավանա։

     

    Դիմակ թեյլ ծառի յուղով և մեղրով

     Բաղադրիչներ

    • Թեյի ծառի յուղ - 5-6 կաթիլ
    • Մեղր - 1 ճաշի գդալ
    • Յոգուրտ կամ թթվասեր - 1 ճաշի գդալ

    Լավ խառնում ենք բոլոր բաղադրիչները, քսում ենք դեմքին, թողնում ենք 15-20 րոպե։ Լվանում ենք գոլ ջրով։

     

    Դիմակ թեյլ ծառի յուղով և ալոե յուղով

     Բաղադրիչներ

    • Թեյի ծառի յուղ - 1-2 կաթիլ
    • Ալոեի յուղ - 1 թեյի գդալ

    Խառնուրդը քսում ենք դեմքին, սպասում ենք մինչև չորանա։ Լվանում ենք գոլ ջրով։

     

    Դիմակ թեյլ ծառի յուղով և կանաչ թեյով

     Բաղադրիչներ

    • Թեյի ծառի յուղ - 3-4 կաթիլ
    • Կանաչ թեյ - 100 մգ

    Պատրաստել թունդ կանաչ թեյ, թողնում ենք գոլանա։ Լցնում ենք մաքուր ապակե տարայի մեջ, մեջը լցնում ենք թեյի ծառի յուղը։ Տարան ամուր փակում ենք, լավ թափահարում ենք, որպիսի բաղադրիչները լավ լուծվեն։ 

    Բամբակի վրա լցնում ենք խառնուրդից, քսում ենք ակնեի վրա։ Թողնում ենք չորանա։ Այս պրոցեդուրան պետք է կրկնել պարբերաբար, մինչև ակնեն ամբողջությամբ անցնի։

     

    Թեյլ ծառի յուղը դիմահարդարումը մաքրելու համար

     Բաղադրիչներ

    • Թեյի ծառի յուղ - 2-3 կաթիլ 
    • Կոկոսի կամ նուշի յուղ - 1 թեյի գդալ

     Խառնում ենք յուղերը, այն հիանալի հեռացնում է դիմահարդարումը, սնուցում և հարթացնում է մաշկը։

     

    Թեյլ ծառի յուղը դեմքը մաքրելու համար

     Բաղադրիչներ

    • Թեյի ծառի յուղ - 4-5 կաթիլ 
    • Կիտրոնի հյութ - 2 թեյի գդալ

    Մաքուր ապակե տարայի մեջ խառնում ենք բաղադրիչները։ Այս խառնուրդը քսում ենք ակնեի, սպիների վրա։ Թողնում ենք 15-20 րոպե, ապա լվանում ենք գոլ ջրով։ 

    Այս խառնուրդի պարբերաբար օգտագործը կմաքրի դեմքը, նաև կփոքրացի սպիները։

     

    Բաղադրիչներ

    • Թեյի ծառի յուղ - 4-5 կաթիլ 
    • Պոմիդոր - 1 հատ

    Պոմիդորի փափուկ մասը լավ տրորում ենք, որպիսի ստացի պյուրեի նման զանգված, ավելացնում ենք թեյի ծառի յուղ, լավ խառնում ենք։ 

    Դիմակը քսում ենք դեմքին, թողնում ենք 15-20 րոպե։ Լվանում ենք գոլ ջրով։

    Այս դիմակը մաքրում, սպիտակեցնում է դեմքը, ցանկալի է օգտագործել ցանավորված ակնեի դեպքում։ Այն նաև դեմքը հանգստացնում է արևայրուքից հետո։

     

    Կարդացեք նաև՝

    Թեյլ ծառի յուղը եղունգների համար

    Թեյի ծառի յուղը մազերի համար

    Սոդայով և մեղրով դիմակներ դեմքի համար

    Սոդայով և մեղրով դիմակներ դեմքի համար

    Նախորդը

    Թեյի ծառի յուղը եղունգների համար

    Թեյի ծառի յուղը եղունգների համար

    Հաջորդը

    Մեկնաբանել