• 21 նոյեմբեր, 2024
     Երեխաների և դեռահասների դեմ բռնության կանխարգելման կարևորությունը, ՄԱԿ-ի սահմանումները

    Երեխաների և դեռահասների դեմ բռնության կանխարգելման կարևորությունը, ՄԱԿ-ի սահմանումները

    Այսօր շատ է խոսվում ընտանեկան բռնության և երեխաների բռնության մասին, ամբողջ աշխարհում, երեխայի հանդեպ բռնությունը դա նրա շահերի և իրավունքների չարաշահումն է, որը կարող է վնասել կամ հասցնել դեռահասության տարիքում հանցավոր վարքի:

    Երեխայի պաշտպանությունը, զարգացումը և դաստիրակությունը առաջին հերթին սկսում է ընտանիքից և նրա մասին հոգատարությունից: Ընդհանուր առմամբ, երեխաները, ովքեր վաղ տարիքում ենթարկվել են բռնության, դրսևորում են ավելի ցածր ինքնավստահություն և ապագայի հանդեպ ավելի քիչ հավատ:

    Երեխաների դեմ բռնության սահմանումը ըստ Միավորված ազգերի կազմակերպության «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` երեխա է համարվում 18 տարեկանից ցածր ցանկացած անձ:

    1993թ. Միավորված ազգերի կազմակերպության «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի վավերացումից հետո ՀՀ օրենսդրությունը նույնպես «երեխա» սահմանում է 18 տարին չլրացած ամեն մի անձի:

    Երեխային բռնությունից պաշտմանելու մի քանի սահմանում կարող ենք տալ, կախված նրանից, թե այդ սահմանումը ինչ համատեքստում ենք օգտագործում, օրինակ՝ հոգեբանական, ֆիզիկանան, ընտանեկան և սոցալական բռնության շարքին կարող ենք դասել նաև հոգատարության բացակայումը երեխաների հանդեպ, ինչը կարող է հանգենցնել երեխայի հոգեբանական զարգացման դանդաղությունը, որն էլ հանգեցնում է հոգեախտաբանության կամ նյարդահոգեբանական ֆունկցիայի:

    Հոգատարության բացակայությունը կարող է հանգեցնել երեխայի կատարողական ֆունկցիաների խանգարման, ուշադրության, խոսքի, հիշողության և սոցիալական ունակություններին: Հոգատարության այս բոլոր նշվածների բացակայության դեպքում երեխաների մոտ կարող է առաջանալ ագրեսիա և անվստահություն մեծահասակների հանդեպ:

    Բոլոր այս բռնության տարբերակները հանդիսանում են հասարակության գլոբալ խնդիրները, անգամ չափահաս մարդկանց դեպքում:

    Ըստ ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 19-րդ հոդվածի` բռնությունը ներառում է ֆիզիկական կամ հոգեբանական բռնության բոլոր տեսակները, վնասվածքները և չարաշահումը, անտեսումը կամ արհամարհական վերաբերմունքը, վատ վերաբերմունքը կամ շահագործումը:

    Ըստ Համաշխարհային առողջապահական կազմակերպության (ՀԱԿ)` «Բռնությունը անհատի կամ խմբի կողմից երեխայի նկատմամբ հեղինակության կամ ֆիզիկական ուժի միտումնավոր կիրառումն է որը կարող է իրական կամ պոտենցիալ վտանգ ներկայացնել երեխայի առողջության, գոյատևման, զարգացման կամ արժանապատվության համար»:

    Հեղինակ՝ Հասմիկ Իգիթյան

    Հարմարվողականության ռեակցիաներ

    Հարմարվողականության ռեակցիաներ

    Նախորդը

    Անձի հիստերիկ խանգարում

    Անձի հիստերիկ խանգարում

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: