• 15 հոկտեմբեր, 2024
     Երևանը վերևից անհավանական գեղեցիկ է․․․ Նազենի Հովհաննիսյան

    Երևանը վերևից անհավանական գեղեցիկ է․․․ Նազենի Հովհաննիսյան

    Նազենի Հովհաննիսյանի սոցիալական էջից․․․
    «Երևանը վերևից անհավանական գեղեցիկ է: 2805 տարեկանը բոլորեց ԵՐևԱՆ ԴԱՐՁԱԾ ՄԵՐ ԷՐԵԲՈՒՆԻՆ՝ հոկտեմբերի 14- ին...
    Հիշենք մեր պատմությունը, ՄԵՆՔ հիշենք ու խոսենք, շատ պատմենք ու դարձնենք հիմքը մեր կյանքի, որ մեր ձեռքից չխլեն... երբեք. ոչ երեկ ու ոչ երբեք:
    Երևանը չքնաղ էր ու բարի՝ վերևից, մի տեսակ առողջ:
    Բայց ներքևում էնքան հարցեր կան շտկելու, որոնցով մի կյանք դեռ պիտի զբաղվենք. ցավը շատ է, հիվանդացնում է ու չենք հասցնում հավասրակշռվել՝ էլի ենք ցնցվում:
    Երևանը ՊԵՏՔ Է «առողջացնել», պետք է մարդկանց հետ շփումն ու իրական հետաքրքրությունների, խնդիրների, հարցերի կամ փոքր ուրախությունների հիմքն ու պատճառները բացահայտենք, թերին շտկենք, չարը վանենք, Սերը հետ բերենք...
    Խոսելու ու քննարկելու, հետևաբար ԱՆԵԼՈՒ ՇԱՏ ԲԱՆ կա:
    Ես իմ բոլոր հուսահատությունները խորը մի տեղ եմ պահել, որ Էլ ժամանակ չկորցնեմ:
    Նազենի Հովհաննիսյան, hoonchՀա հենց, մեր ժամանակը ամեն օր քիչ է, ավելի քիչ՝ քան երեկ, ու ես չեմ պատրաստվում արտաքին թշնամու քարոզչությանը տրվել ու տարածել, չեմ պատրաստվում ներքին քաոսից փլվել ու մոռանալ՝ ով եմ ես, որտեղից եմ գալիս և ուր եմ գնում, իսկ վերջնանպատակս ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՍ Է: Ոչ մի «էջ» էլ ես չեմ փակի քանի շնչում եմ...
    Ես ուժեղանալու եմ էնքան, որ կարողանամ ԲԱՆ ՓՈԽԵԼ:
    Որ Հողիս վրա պակաս ամուր կանգնած չզգամ, քան երկնքում էի, իսկ էնտեղ պահի տակ ավելի ամուր էի:
    Վերաիմաստավորման ու գործողությունների ճանապարհն եմ ընտրել ես, իմ լացուկոծը թող մնա խորը դարակում, ոչ թեթևացնում է ոչ էլ անցնում...հոգիս է մաշում միայն, իսկ ես Կա՛մքս եմ ուզում կոփել, ուրեմն պիտի լռեցնեմ ու անցնեմ գործի, թուլանալու ճոխությունը հաստատ մեզ չենք կարող թույլ տալ:
    Էդքանն էի ուզում ասել:
    Էլի խառը ստացվեց երևի, կներեք...
    Երևանը քաղաք- երազանք է, Օդապարուկով ամենաբարձր կետում ամենից ՎԱՌՆ ես դա հասկանում, ու գիտակցում, որ մեզնից խլել են ամենաթանկը. մեր Երկրում ապրելու ու իրար սիրելու Երազանքը:
    Այդ երազանքն ինձ համար գործողություն է. ամենօրյա ԱՆՀՈԳՆԵԼ գործողություն՝ չնայած հիասթափությունների, ատելության կամ ահասարսուռ պառակտման:...
    Երազանք՝ Երկրի ու սիրո՝ միմիայն ԳՈՐԾՈՎ:
     
    Հ.Գ. Պինդ բռնեք Երազանքը ու մի կոտրվեք, անելիքը շատ է, ժամանակը.... ու կյանքը՝ կարճ: Երկիրը՝ մեկը: Միակը: ԿԱՐևՈՐԱԳՈՒՅՆԸ:»
    BookArt,  «Օգնիր ինձ մեռնել. 00:01», Արփինե Այգ

    BookArt, «Օգնիր ինձ մեռնել. 00:01», Արփինե Այգ

    Նախորդը

    Ուխտագնացություն Հարիսա, Լիբանան, Մարիա Ղարիբեանի օրագրից

    Ուխտագնացություն Հարիսա, Լիբանան, Մարիա Ղարիբեանի օրագրից

    Հաջորդը

    Մեկնաբանել