• 09 նոյեմբեր, 2024
     BookArt,  «Օգնիր ինձ մեռնել. 00:01», Արփինե Այգ

    BookArt, «Օգնիր ինձ մեռնել. 00:01», Արփինե Այգ

    2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցավ առաջին BookArt-ը, որի ընթացքում նաև երիտասարդ գրող Արփինե Այգի «Օգնիր ինձ մեռնել. 00:01» գիրքի շնորհանդեսն էր։

    Ինչպես նշում է Արփինե Այգը․ «Մենք ապրում ենք ժամանակներ, որտեղ կինը, մոռանալով, որ ինքը ուժ է, որոշեց լինել ուժեղ։ Սա պատերազմ է. տղամարդկանցից խլվել է կարևորագույն հատկանիշներ, որից ծնվել է քաոս։ Հենց այս պատերազմի կենտրոնում գտնվելուց է ծնվել «Օգնիր ինձ մեռնել. 00:01» գիրքը։ 

    Վերնագրի թողած առաջին տպավորությունը պեսիմիստական է, բայց այն ունի բազմաշերտ իմաստ ու խոր գաղափար։ Ով էլ լինի մարդը, ապրելու ընթացքում շատ անգամներ անհրաժեշտ է լինում մեռնել հենց ապրել շարունակելու համար։

    «Օգնիր ինձ մեռնել. 00:01», Արփինե Այգ, bookart, hoonchԱյսօրվա արժեզրկված մարդկային փոխհարաբերությունները, լքված ու լքող մարդիկ, կիսատությունը, որը ամեն երկրորդի աչքերում նկարված է, ինձ համար երկու տարի անընդմեջ եղել են արնահոսող վերքի պես։ Այս գիրքը ծնվել է մեծ ցավից, այնպիսի ցավից, որը չի կարող չսպանել, բայց այստեղ մահը դեպի վերածնունդ տանող ուղին է։ 

    Համատարած քաոսի մեջ այսօր մարդկանց համար այլեւս կարեւորություն չունեն ամենակարեւորը՝ զգացմունքները։ Վեպը ավելի քան արդիական է, մենք ապրում ենք ողբերգական ժամանակներում, երբ մարդիկ իրենց անառողջ էգոիզմը բավարարելը համարձակվում են անվանել սեր։ Էյֆորիան, որ ստեղծվում է անպատասխանատու մարդկանց ուղեղներում, ստիպում է այլ՝ ազնիվ, անկեղծ, զգացմունքային ու փխրուն սրտի տեր մարդկանց ներշնչվել սին հույսերով, որոնք կործանարար հետեւանքներ են ունենում։ Ես զարմանում եմ՝ ինչու՞ մարդկանց չեն դատապարտում ազատազրկման, երբ նրանք դիմացինի մեջ սպանում են զգալու կարողությունը։ 

    Ինչևէ, բոլոր ավարտները նոր սկիզբ են ու, հաճախ, ապրել շարունակելու միակ հնարավոր տարբերակը մեռնելուց հետո վերածնվելն է. այս վեպը կոչ է՝ պատասխանատվություն կրել դիմացինի մեջ արթնացրած զգացմունքների համար կամ ձգտել ընդհանրապես չարթնացնել դրանք:

    «Օգնիր ինձ մեռնել. 00:01», Արփինե Այգ, bookart, hoonchԳրքի հաջորդ կարեւորագույն կոչն ուղղված է կնոջը։ Կինն ամենաքիչը պարտավոր է բացահայտել, գիտակցել եւ վերաիմաստավորել իր ուժն ու կարեւորությունը, իր դերը հենց իր կյանքում եւ այս աշխարհի համար։ Ոնց նշել եմ գրքում, կինը ուժ է, անպատմելի է նրա հնարավորությունները, եթե միայն ինքը դա հասկանա։ Մեծ է ցանկությունս, որ կինը նախընտրի զգացմունքների սովը ամեն տեսակ աղբ ներս թողնելուց։ Սովորի, որ իր երջանկությունը ինքն է, սիրի իրեն, ոչ թե խղճա, քանի որ մինչեւ կինը ինքն իրեն ճիշտ չսիրի, ոչ ոք դա չի կարողանա անել, չէ՞ որ նա պիտի ցույց տա՝ որն է իր հանդեպ սերը, որ ուրիշներից էլ դա ստանա։ 

    Տղամարդկանց մի ավելորդ անգամ հորդորում եմ չխաբվել կնոջ ուժեղությանը, չմոռանալ, որ կինը շատ նուրբ էակ է, եւ  նրա ներաշխարհը անչափ փխրուն է։ 

    «Օգնիր ինձ մեռնել. 00:01» վեպը հասցեագրված է ընթերցողների հասուն շրջանակին, քանի որ հոգեբանորեն ծանր ընթացք ունի եւ ամբողջությամբ էմոցիոնալ խառը, հակասական ապրումներ են վերարտադրված։ Այս գիրքը կարող է ազդեցություն ունենալ նախ հոգեվիճակի վրա, նաեւ կմղի կյանքում հանդիպող շատ կարեւոր հարցերին նայել այլ տեսանկյունից։

    «Օգնիր ինձ մեռնել. 00:01», Արփինե Այգ, bookart, hoonch

    Սիրով՝ Արփինե Այգ»:

     

    Նշենք, որ առաջին BookArt-ը կազմակերպել էր  SPEECH BOX թիմը, վայրը՝ SarGallery 'Yerevan-ում։ Իսկ ինֆորմացիոն հովանավորն էին մենք՝ hoonch թիմը։

     

     

    Հարսանիք Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում

    Հարսանիք Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում

    Նախորդը

    Երևանը վերևից անհավանական գեղեցիկ է․․․ Նազենի Հովհաննիսյան

    Երևանը վերևից անհավանական գեղեցիկ է․․․ Նազենի Հովհաննիսյան

    Հաջորդը

    Մեկնաբանել