• 28 մարտ, 2024
     Ռուլետ խոզի մսից

    Ռուլետ խոզի մսից

    Բաղադրիչներ

    1. Խոզի փափուկ միս - 1,5 կգ
    2. Գազար - 1 հատ
    3. Սխտոր - 6 պճեղ
    4. Կարմիր պղպեղ - 3 ճաշի գդալ
    5. Սև պղպեղ - 0.5 ճաշի գդալ
    6. Աղ - 2 ճաշի գդալ

     

    Պատրաստման եղանակը

    Գազարը լվանում ենք, մաքրում կեղևը, կտրտում ենք փոքրիկ, երկար կտորների:

    Սխտորը մաքրում ենք, մի մասը ճզմում, կամ մանր կտրտում ենք, մի մասը կտրտում ենք երկայնակի, գազարի նման:

     Խոզի միսը կտրում ենք լայնակի, դնում ենք աշխատանքային սեղանին, ներսի կողմից սուր դանակով կտրվածքներ ենք անում: Արանքներում դնում ենք գազար և կտրտած սխտոր:

    Ապա վրան աղ, կարմիր և սև պղպեղ, ճզմած սխտոր ենք քսում: Պինդ փաթաթում ենք այնպես, որպիսի ստանանք ռուլետի տեսք: Որպիսի պահպանի իր տեսքը, կապում ենք հաստ թելով, ինչպես նկարում:

    Ռուլետը բոլոր կողմերից աղ և կարմիր պղպեղ ենք քսում: Մի քանի շերտով փաթաթում ենք ֆոլգայով, որպիսի բաց տեղեր չմնան, եփում ենք ջեռոցում 190 աստիճանով մոտ 90 րոպե:

    Եփելուց հետո ցանկալի է թողնել 1 օր, որպիսի համերը ավելի լավ խառնվեն:

    Պետք է պահել սառնարանում: 

     Բարի ախորժակ

    Ռուլետ լավաշով և խեցգետնի ձողիկներով

    Ռուլետ լավաշով և խեցգետնի ձողիկներով

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: