• 25 ապրիլ, 2024
     Վարդի թերթիկներով մուրաբա

    Վարդի թերթիկներով մուրաբա

    Բաղադրիչներ.

    1. Վարդի թերթիկներ - 100 գրամ
    2. Շաքարավազ - 1կգ
    3. Ջուր - 1 բաժակ
    4. Կիտրոնի հյութ - 2 ճաշի գդալ

    Պատրաստման եղանակը Վարդի թերթիկները լվանում ենք, սրբիչի օգնությամբ հեռացնում ենք ավելորդ ջուրը: Կաթսայի մեջ լցնում ենք ջուր և շաքարավազ, եռացնում ենք, որից հետո ավելացնում ենք վարդի թերթիկները: Թողնում ենք մի քիչ եռա մարմանդ կրակին: Թողնում ենք հանգստանա 12 ժամ: Նորից ենք եռացնում մոտավորապես 20 րոպե, հեռացնում ենք առաջացած փրփուրը, չենք մոռանում խառնել: Ավելի հագեցած գույն ունենալու համար ավելացնում ենք կիտրոնի հյութը: Դրանից հետո եռացնում ենք ևս 3 րոպե և մուրաբան պատրաստ է: Բարի ախորժակ:   

    Մուրաբա վարդի մանրացված թերթիկներով

    Մուրաբա վարդի մանրացված թերթիկներով

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: