• 15 հոկտեմբեր, 2024
     Պոմիդորով մուրաբա

    Պոմիդորով մուրաբա

    Բաղադրիչներ

    1. Չերի պոմիդորեր - 1կգ
    2. Շաքարավազ - 450 գրամ
    3. Կիտրոն - 1 հատ
    4. Անիսի սերմեր - մի քանի հատ
    5. Ժելատին - 10 գրամ

    Պատրաստման եղանակը

    Չերի պոմիդորով մուրաբա պատրաստելը տևում է 1 օր:

    Զինվենք համբերությամբ և սկսենք.

    Պոմիդորների վրա նախորոք դանակով փոքրիկ կտրվածքներ ենք անում:

    Մեծ կաթսայում եռացնում ենք ջուր և պոմիդորները լցնում ենք դրա մեջ: Թողնում ենք 30 վայրկյան և հանում ենք, որից հետո պոմիդորների կեղևը հեշտությամբ դուրս է գալիս:

    Կիտրոնը լվանում, ապա կիսում ենք 2 մասի: Մի մասը կտրտում ենք կիսալուսնաձև, մյուս մասից քամում ենք հյութը:

    Կաթսայի մեջ լցնում ենք կեղևազրկված պոմիդորները, անիսի սերմերը, կտրտած կիտրոնները և շաքարավազը:

    Կամաց-կամաց պոմիդորների հյութը դուրս է գալիս: Եփում ենք թույլ կրակի վրա մոտավորապես 1 ժամ:

    Թողնում ենք պոմիդերները սենյակայի ջերմաստիճանում 1 օր:

    Հաջորդ օրը վրան լցնում ենք կիտրոնի հյութը, եռացնում ենք, ապա ավելացնում ենք ժելատինը:

    Եփում ենք ևս 5 րոպե:

    Մուրաբան պատրաստ է:

    Կարող ենք մատուցել կամ լցնել ապակյա տարաների մեջ, ամուր փակել և պահել ձմեռվա համար:

    Բարի ախորժակ

    Մուրաբա վարդի մանրացված թերթիկներով

    Մուրաբա վարդի մանրացված թերթիկներով

    Նախորդը

    Սոճու կոնից մուրաբա

    Սոճու կոնից մուրաբա

    Հաջորդը

    Մեկնաբանել