Բաղադրիչներ.
- Սոխ - 1 հատ
- Պահածոյացված սունկ - 400 գրամ
- Կարտոֆիլ՝ խաշած - 4 հատ
- Երշիկ բժշկական - 300 գրամ
- Կանաչի ըստ ճաշակի
- Աղ, սխտորի փոշի
- Թթվասեր կամ բուսայուղ, ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը Մանր քառակուսիներով կտրտում ենք խաշած կարտոֆիլը, սոխը, կանաչին, բժշկական երշիկը: Եթե սունկը կտրտած չէ, այն նույնպես կտրատում ենք: Բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար: Ավելացնում ենք աղ և սխտորի փոշի: Վերջում ավելացնում ենք թթվասեր կամ բուսայուղ, երկու դեպքում էլ ստացվում է շատ համեղ: Բարի ախորժակ:
Մեկնաբանել