• 10 դեկտեմբեր, 2024
     Աղցան Օլիվիե, 2021

    Աղցան Օլիվիե, 2021

    Բաղադրիչներ

    1. Կարտոֆիլ - 350 գրամ
    2. Բժշկական երշիկ - 300 գրամ
    3. Գազար - գրամ
    4. Թթու վարունգ - 120 գրամ
    5. Կանաչ ոլոռ - 100 գրամ
    6. Հավկիթ  - 2 հատ
    7. Կանաչ սոխ - 10 գրամ
    8. Թթվասեր կամ մայոնեզ - 100-120 գրամ
    9. Աղ, սև պղպեղ ըստ ճաշակի

    Ձևավորման համար

    1. Զեյթուն, առանց կորիզ - 2 հատ
    2. Հաց - 1-2 կտոր
    3. Բժշկական երշիկ - 1-2 կտոր

    Պատրաստման եղանակը

    Աղցանը պատրաստելիուց առաջ ավելի նպատակահարմար է առանձնացնել ձևավորման պաղադրիչները, մնացած մասը օգտագործել աղցանը պատրաստելու համար։

     

    Եփում ենք հավկիթները 8-10 րոպե։

    Լավ լվանում ենք կարտոֆիլը և գազարը։ Եփում ենք թույլ կրակի վրա 30-35 րոպե, ապա թողնում ենք հովանա։

    Հեռացնում ենք կարտոֆիլի և գազարի կեղևը, կտրտում ենք մանր քառակուսիներով։ Կտրտում ենք նաև եփած հավկիթները, երշիկը, թթու վարունգը, կանաչ սոխը։ 

    Բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար, ավելացնում ենք կանաչ ոլոռը, աղը, սև պղպեղը, թթվասերը։

    Աղցանը լցնում ենք մատուցվող ափսեի մեջ, տալիս ենք շրջանաձև տեսք։ Փորձում ենք հնարավորինս հարթ մակերես ստանալ։ 

     Ձևավորենք աղցանը

    Վերցնում ենք բարակ կտրած 2 բժշկական երշիկ։ Երշիկներից մեկը կտրում ենք ցուլիկի ականջների տեսքով, ցանկալի է մեջտեղում դնել ավելի փոքր կտրած ապխտած երշիկ ինչպես երևում է նկարում։

    Ապխտած երշիկով ձևավորում ենք ցուլիկի ունքերը, բերանը։

    Հավկիթի սպիտակուցից կտրում ենք աչքերը, առանց կորիզի զեյթունը բաժանում ենք 2 հավասար մասի, դնում ենք սպիտակուցի վրա, ստանալով աչքերը։ 

    Զեյթունի 2 փոքրիկ կտորներով ստանում ենք ցուլիկի քիթը։

    Հացի փափուկ կտորներից կտրում ենք եռանկյուններ, որոնք կլինեն ցուլիկի կոտոշները։

    Կտրտած մասնիկները դնում ենք հարթ մակերեսով աղցանի վրա, ինչպես նկարում է։ 

    Գեղեցիկ ամանորյա աղցան՝ "Ցուլիկնը", պատրաստ է։

    Բարի ախորժակ

    Ամանորյա աղցան՝ Խոզուկ

    Ամանորյա աղցան՝ Խոզուկ

    Նախորդը

    Ամանորյա սեղանի ձևավորման օրինակներ

    Ամանորյա սեղանի ձևավորման օրինակներ

    Հաջորդը

    Մեկնաբանել