Բաղադրիչներ
- Կաղամբ - 1հատ, փոքր
- Գազար - 3 հատ
- Վարունգ - 2 հատ
- Կարմիր բողկ - 5-7 հատ
- Կանաչ սոխ, ըստ ճաշակի
- Աղ, սև պղպեղ
- Ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Լավ լվանում ենք բանջարեղները, թողնում ենք ջրքամվի։
Մանր ձողիկների կտրատում ենք կաղամբը, մեծ քերիչով անցկացնում ենք գազարը, կիսալուսնաձև կտրատում ենք կարմիր բողկն ու բարունգը, փոքր կտրատում ենք նաև կանաչ սոխը, որը առանձնահատուկ համ է տալիս աղցանին։
Բոլոր բաղադրիչները խառնում ենք, ավելացնում ենք աղ, սև պղպեղ, խառնում ենք։
Վերջում ավելացնում ենք ձիթայուղ։
Թողնում ենք 15 րոպե, որպիսի համերը խառնվեն և մատուցում ենք։
Սառնարանում այս առողջարար աղցանը կարող ենք պահել 2-3 օր՝ փակ տարայի մեջ։
Բարի ախորժակ։
Մեկնաբանել