-Ո՜վ թշվառ մրջյուններ,- ասաց մի անգամ համսերը,- ողջ ամառն օրնիբուն աշխատում եք և ի՞նչ եք հավաքում․․․ մի բուռ պաշար։ Եթե միայն տեսնեի՜ք իմ ունեցվածքը։
-Լսիր,- ասաց նրան մի մրջյուն,- եթե քո ունեցվածքը ավելին է, քան դու կարիք ունես, ուրեմն ճիշտ են վարվում մարդիկ, երբ քանդում ենք բույնդ ու մառաններդ դատարկում, իսկ քեզ էլ ստիպում են քո կյանքով մեղքդ քավել։
Մեկնաբանել