Դարձե՛ք «Գործող և ապագա կին ձեռներեցների թվային հմտությունների զարգացում» ծրագրի պոտենցիալ մասնակից՝ լրացնելով մասնակցության հայտը։ Ծրագիրն իրականացնում է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ:
«Գործող և ապագա կին ձեռներեցների թվային հմտությունների զարգացում» ծրագրին մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է։
Այժմ առավել քան երբևէ, առցանց հարթակներին անցումն ու դրանց արդյունավետ կառավարումը կենսական նշանակություն ունեն փոքր և միջին բիզնեսի գոյատևման և զարգացման համար։ Ծրագրի նպատակն է նպաստել հատկապես Հայաստանի մարզերում գործող և ապագա կին ձեռներեցների բիզնեսների կայունությանը և աճին՝ թվայնացման համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և ունակությունների զարգացման միջոցով։
Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://jinishian.org/.../digital-skill-enrichment-of...
Հայտերի լրացման վերջնաժամկետն է փետրվարի 26-ը, 2023թ․։
Գրանցվել ` https://forms.gle/Rsvz1BwPNeRQtW1o9
Մեկնաբանել