Անվճար դասընթացներ Արմավիրի մարզի լսողության և լեզվական խանգարումներ, 2-րդ և 3-+րդ կարգի հաշմանդամություն ունեղող երիտասարդների համար
Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ն մեկնարկում է անվճար դասընթացներ Արմավիրի մարզի լսողության և լեզվական խանգարումներ, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող 15 տարեկանից բարձր անձանց համար։
Ծրագրին կարող են մասնակցել նաև պատերազմին մասնակցած և վիրավորում ստացած տղաները
Դասընթացներն իրականացվում են «Ուժը քո մեջ է» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի կողմից «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Դասընթացները կանցկացվեն հետևյալ թեմաներով ՝
- Երգ
- Պար
- Ժեստերի լեզու
- Կավագործություն
- Կար ու ձև
- Adobe Photoshop, Illustrator
Մեկնարկը՝ ԱՊՐԻԼ ամիս
Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան դիմել դասընթացի շրջանակներում տրամադրվող ենթադրամաշնորհին և իրականացնել նախաձեռնություններ իրենց համայնքներում։
Դասընթացի վերջում կտրվեն ավարտական վկայականներ։
Մասնակիցները կընտրվեն հարցազրույցի հիման վրա։
Սիրով սպասում ենք
Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց ձևաթուղթը, կամ զանգահարել հեռ․՝ 098 449987
Հասցեք՝ Էջմիածին, Շահումյան 36։
Մեկնաբանել