• 29 հունիս, 2024
     Պերճ Ժամկոչյան, երգեհոնահար

    Պերճ Ժամկոչյան, երգեհոնահար

    Պերճ Ժամկոչյանը  ծնվել է Բոստոնում 1930 թվականի ապրիլի 20-ին:

    1951թ. ավարտել է Նյու Ինգլանդի կոնսերվատորիան:

    1951թ. դեբյուտային ելույթով հանդես է եկել «Բոստոն սիմֆոնիկ հոլլում»:

    Եղել է Բոստոնի երաժշտական քոլեջի երգեհոնային բաժնի ղեկավար, Չիկագոյի կոնսերվատորիայի պատվավոր դոկտոր (1955թ.)։

    1957թ-ից՝ Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի առաջին երգեհոնահար, նվագախմբի մենակատար և անդամ, ապա Սուրբ Թերեզա եկեղեցու երգեհոնահար։

    Ամերիկացի առաջին երգեհոնահարն էր, ով 1965թ. համերգային շրջագայությամբ այցելել է Խորհրդային Միություն:

    Ունեցել է մի շարք համերգներ համաշխարհային սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Եղել է պոլիֆոնիայի վարպետ, ֆրանսիական կատարողական դպրոցի հետևորդ:

    Համերգացանկը ընդգրկել է Բախի, Հենդելի, Ֆրեսկոբալդիի, Մեսիանի, Դյուպրեի, Պուլենկի, Վիվալդիի, Ֆրանսկի, Կոմիտասի, Մակար Եկմալյանի, հայկական միջնադարյան հոգևոր երաժշտություն, հայ սովետական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

    Կատարել է Կոմիտասի, Մակար Եկմալյանի երկերի երգեհոնային փոխադրումներ:

    Հյուրախաղերով հանդես է եկել Կանադայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Իտալիայում, Հայաստանում և այլուր։

    Համերգային վերջին շրջագայությունը կատարել է 2003թ. դեկտեմբերին՝ այցելելով Իտալիա:

    1965թ-ից պարբերաբար ելույթներ է ունեցել Հայաստանում:

    1970թ. ստեղծել է «Կոմիտաս» երգեհոնային հիմնադրամը։ Բազմիցս մասնակցել է միջազգային մրցույթների և գրավել պատվավոր տեղեր։

    Նրա «Սրբերից սուրբը» և «Փուլենք» երգեհոնի համերգները «Նյու Յորք Թայմս» թերթի կողմից ճանաչվել են բոլոր ժամանակների 50 լավագույն ձայնագրություններից մեկը։

    Պարգևատրվել է շքանշաններով կարդինալ Աղաջանյանի, Վազգեն Առաջին կաթողիկոսի, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, Վենետիկի Մխիթարյան միաբանության և Հայաստանի նախագահի կողմից։

    1957թ. Փարիզում արժանացել է Հոգևոր երաժշտության 1-ին կոնգրեսի 1-ին մրցանակին։

    1983թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Պետրոս Ադամյանի անվան մրցանակին։ Մահացել է Բոստոնում 2004 թվականի փետրվար 21-ին:

    Ատրպետ՝ Մուբայաջյան Սարգիս Մկրտիչի

    Ատրպետ՝ Մուբայաջյան Սարգիս Մկրտիչի

    Նախորդը

    Քեռի` Արշակ Գավաֆյան

    Քեռի` Արշակ Գավաֆյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: