• 22 դեկտեմբեր, 2024
     Շնաճանճն ու առյուծը

    Շնաճանճն ու առյուծը

    Մի օր Շնաճանճը աչքը բացում է, տեսնում՝ Առյուծի վրա նստած է:- Ըհը՜,- ասում է,- գազանների թագավորի հետ բարեկամ պիտի դառնամ:
    Առյուծի վրա է՛ս կողմ է թռչոմ, է՛ն կողմ է թռչում՝ Առյուծը բանի տեղ չի դնում:
    Աներես Շնաճանճը համը հանում է, մտնում է Առյուծի պոչի տակ, ականջների մեջ, քիթը: Հետո գնում է Առյուծի ականջն ի վեր փսփսում.- Ո՛վ հզոր թագավոր, ես փոքր կենդանիներից եմ, արի ուխտ անենք, բարեկամ լինենք:
    Առյուծը ծիծաղում է Շնաճանճի վրա, բանի տեղ չի դնում: Շնաճանճը նորից կրկնում է իր առաջարկը: Առյուծի համբերությունը հատնում է, թաթով զարկում է, որ ջարդ ու փշուր անի, Շնաճանճը մտնում է ականջի խոռոչը: Առյուծը մի քիչ ցավացրել էր, դրա համար էլ Շնաճանճը որոշում է վրեժ լուծել նրանից:
    Մի օր, երբ Առյուծը քնած է լինում, Շնաճանճը մտնում է Առյուծի քիթն ու սկսում է բզզալ: Առյուծը վեր է թռչում, փնչացնում, ցատկոտում դես-դեն, բայց չի կարենում Շնաճանճին դուրս հանել: Բարկությունից Առյուծն սկսում է դունչն էս ու էն քարին զարկել, վերջը աչքերն արյուն լցված՝ իրեն գլորում է ժայռից:
    Շնաճանճը դուրս է պրծնում ու Առյուծի ականջին ասում. – Հիմի ո՞նց ես, էլ ինձ վրա կծիծաղե՛ս:  

    Ոսկեմազիկը

    Ոսկեմազիկը

    Նախորդը

    Անօրենը անպատիժ չի մնա

    Անօրենը անպատիժ չի մնա

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: