Գայլը հոտից իր հանգի
Զարկեց տարավ մի մաքի,
Կերավ փորն ու փսորը,
Պառկեց մինչև կեսօրը,
Մուկը հեռվից հոտմտաց,
Ելավ գնաց
Հոփիկ - թոփիկ
Ու մի ճոթիկ
Մսից առավ
Ու թռավ։
Գայլը զարթնեց,
Իրեն ջարդեց,
Թե՛, հայ - հարայ,
Ալա՜ն, թալա՜ն,
Է՜յ, պահապան,
Մատնեցին,
Վատնեցին,
Ինչ ունեի թալնեցին։
Գայլն ու մկնիկը - Աթաբեկ Խնկոյան
- Հայ գրականություն
- 01.05.2023
Հավանեցի՞ր, տարածի՛ր
Մեկնաբանել