• 21 նոյեմբեր, 2024
     Հղիության 11 շաբաթը

    Հղիության 11 շաբաթը

    Բալիկը

    Կարող ենք նմանացնել սև սալորի :)
    Քաշը՝ 8 գրամ
    Հասակը՝ 6 սմ
    Հղիության 11-րդ շաբաթում պտղին կարող ենք նմանեցնել սև սալորի, նա կշռում է մոտավորապես 8 գրամ և ունի մոտավորապես 6սմ հասակ: Փոքրիկը արդեն կարող է բարձրացնել գլուխը, երևում է կզակը, մատիկների վրա սկսում են աճել եղունգներ, ակտիվորեն զարգանում է նյարդային համակարգը և ռեֆլեքսները, սկսում է ձևավորվել ձայնային համակարգը, ամրանում է ողնաշարը: Բալիկը սկսում է բացել-փակել բերանը, կուլ տալ պտղաջրերը, սեղմել և բաց թողնել բռունցքները: 

    Ինչ է զգում մայրիկը

    Տոքսիկոզը սկսել է ավելի քիչ անհանգստացնել Ձեզ, կամ լրիվ անցել է: Եթե Դուք 30 տարեկան եք, կամ ավելին, բժիշկը կարող է ուղորդել սկրինինգի: Վախենալ պետք չէ, այն իրենից ներկայացնում է արյան ստուգում և ուլտրաձայնային հետազոտություն: Այն օգնում է բացահայտել պտղի զարգացման մեջ շեղումների ռիսկը: Այն անվտանգ է ինչպես ապագա բալիկի, այնպես էլ մայրիկի համար: Կուրծքը դառնում է ավելի զգայուն, կարող է լինել նաև սպիտակ արտադրություն: Պետք չէ վախենալ. կուրծքը պատրաստվում է կերակրման:

    Խորհուրդներ

    Եթե անհանգստացնում են ցավեր փորի ներքին հատվածում և ողնաշարի վրա, կա արտադրություն արյան հետքերով, պետք է անմիջապես դիմել բժշկի: Այն խոսում է պրոգեստերով հորմոնի պակասի մասին: Եթե անտեսեք այս նախանշանները, հղիությունը կարող է ցավալի ավարտ ունենալ պտղի համար: Պրոգեստերով հորմոնի ընդունումը դեղահաբերի տեսքով կօգնի պաշտպանել փոքրիկին:

    Քանի որ բալիկի մոտ տեղի է ունենում ողնաշարի ամրացում, ցանկալի է սննդակարգում ուշադրություն դարձնել կալցիում պարունակող սննդին: Կալցիումի պակասը կարող է բերել մայրիկի մազերի թափման, ատամներում խնդիրների առաջացման և այլ բարդությունների: Եթե հղիության տասնմեկերորդ շաբաթը համընկել է ձմռան կամ գարնան սկզբի գետ, ցանկալի է ընդունել մի շարք վիտամիններ, որոնք կբարձրացնեն մայրիկի իմունիտետը և կպաշտպանեն վիրուսային հիվանդություններից: Չի կարելի խմել վիտամիններ առանց բժշկի նշանակման, ցանկացած դեղահաբ պետք է խմել բժկի նշանակմամբ:

     
    Հղիության առաջին և երկրորդ շաբաթները

    Հղիության առաջին և երկրորդ շաբաթները

    Նախորդը

    Հղիության տասներկուերորդ շաբաթը

    Հղիության տասներկուերորդ շաբաթը

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: