Լուսինը մի անհամբեր երեխա է եղել: Մի օր, երբ մայրը խմոր է շաղախում, լալով գալիս է, մորից հաց է ուզում:
Մայրը զայրացած՝ խմորոտ ձեռով ապտակում է լուսնին, անիծում, որ նա երբեք չկծտանա:
Ապտակից լուսինը թռչում է երկինք, դեմքին՝ խմորի կտորներ:
Երբ լուսինը կուշտ է լինում, պայծառ փայլում է երկնքում, երբ քաղցում է՝ խավարում:
Մեկնաբանել