Բալիկը
Կարող ենք նմանացնել քունջութի սերմի :)
Քաշը՝ 1 գրամ
Հասակը՝ 1,5-2մմ
5 շաբաթական հղիություն
Մանկաբարձական հաշվարկներով բեղմնավորումից հետո 3-րդ շաբաթը համարվում է 5-ը: Ամեն ինչ հիանալի է, Ձեր օրգանիզմը կամաց-կամաց հարմարվում է հղիությանը, իսկ փոքրիկը շարունակում է մեծանալ և զարգանալ:Հինգերորդ շաբաթվա ընթացքում փոքրիկին կարող ենք նմանացնել քունջութի սերմի: Նա արդեն ունի 1,5մմ հասակ և կշռում է 1 գրամ: Այս շաբաթը ամենակարևորներից է փոքրիկի համար, քանի որ սկսում են առաջանալ շնչառական և արյունատար համակարգերը, որից հետ փոքրիկ սրտիկը կսկսի կատարել իր առաջին բաբախումները: Սկզբում այն նման է խողովակի, հետագայում կառաջանան միջնապատերը և խոռոչները:
Մեկնաբանել