• 21 նոյեմբեր, 2024
     Գյուղացին ու ծառը - Աթաբեկ Խնկոյան

    Գյուղացին ու ծառը - Աթաբեկ Խնկոյան

    Փայտահատ Մոսին՝
    Կացինը ուսին,
    Մտավ անտառ:

     

    Հո՛գիս, - ասավ նրան մի ծառ, -
    Դալար մնան քո կռները,
    Կացինըդ ա՛ռ, էս ծառերը
    Իմ բոլորից ջարդի՛ր զատ - զատ.
    Ինձ չեն թողնում բուսնեմ ազատ.
    Տես՝ կապել են գլխիս կամար.
    Արև չկա խեղճիս համար,
    Էս մթան մեջ խոնավ, նեխված,
    Արմատներիս տեղը նեղված,
    Ինչպե՞ս կարող եմ զորանալ,
    Շրջակայքի զարդը դառնալ:

     

    Կացինն առավ փայտահատ Մոսին,
    Հա՛ էս ծառին, հա՛ էն մյուսին,
    Ծառի շուրջը լայն ու արձակ
    Մի տեղ բացեց, շատ ընդարձակ:
    Բայց խնդումը շատ չտևեց.
    Էն լավ օրին վատն հետևեց.
    Հա՛ արևը ծառը մրկեց,
    Հա՛ կարկուտը ճյուղքին զարկեց,
    Ու մի օր էլ քամին սաստիկ
    Կոտրեց ծառը չարաբաստիկ:

     

    Արմատներն ու տերևները - Աթաբեկ Խնկոյան

    Արմատներն ու տերևները - Աթաբեկ Խնկոյան

    Նախորդը

    Քամին ու մժեղը - Աթաբեկ Խնկոյան

    Քամին ու մժեղը - Աթաբեկ Խնկոյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: