• 03 նոյեմբեր, 2024
     Գարնան երգ - Հայրապետ Հայրապետյան

    Գարնան երգ - Հայրապետ Հայրապետյան

    Սարյակն եկավ՝ թևին գարուն,
    Բարև տվեց արևին։
    Արեգակը ցոլաց, ժպտաց,
    Պատասխանեց բարևին։

     

    Ու զարթնեցին ձմռան քնից
    Խոտ ու ծաղիկ, թուփ ու ծառ,
    Ելան, նախշուն շորեր հագան,
    Զարդարեցին դաշտ, անտառ։

     

    Լուրը գնաց, հասավ հարավ,
    Թե՝ զարթնել են խոտ, ծաղիկ,
    Թևին տվին, թռան, եկան
    Թռչունները երգեցիկ։

     

    Հավք ու ծաղիկ, առվակ ու գետ,
    Զեփյուռի հետ միասին,
    Խումբ կազմեցին ու երգեցին
    Գովքը կարմիր մայիսի։

    Ծառատունկ - Հայրապետ Հայրապետյան

    Ծառատունկ - Հայրապետ Հայրապետյան

    Նախորդը

    Մայիս - Հայրապետ Հայրապետյան

    Մայիս - Հայրապետ Հայրապետյան

    Հաջորդը

    Մեկնաբանել