Փոս ենք փորում,
Ծառ ենք տնկում
Ուրախ երգով ու կանչով,
Որ մեծանա
Ու ճյուղեր տա,
Ծածկվի սիրուն կանաչով։
Ու երբ ամռան
Արևը գա
Իր շողերով շողշողուն,
Ծառը սիրով
Հանգիստ կտա
Մեզ իր անուշ ստվերում։
Ծառատունկ - Հայրապետ Հայրապետյան
- Գրականություն
- 15.05.2023
Հավանեցի՞ր, տարածի՛ր
Մեկնաբանել