• 27 հուլիս, 2024
    fff  Մայիս - Հայրապետ Հայրապետյան

    Մայիս - Հայրապետ Հայրապետյան

    Ալ ու ալվան վառ մայիս,
    Դու ամենից լավ ամիս,
    Կյանք ու արև ես տալիս,
    Ի՜նչ սիրուն ես, ջա՛ն մայիս։

     

    Հանդ ու այգի զարդարուն,
    Հովն է խաղում դաշտերում,
    Թռչուններն են քեզ գովում,
    Ի՜նչ նախշուն ես, լա՛վ մայիս։

     

    Դու կայտառ ես մանկան պես,
    Թռվռան ու խնդերես,
    Ե՞րբ կլինի, որ բերես
    Ողջ աշխարհին ալ մայիս։

    Գարնան երգ - Հայրապետ Հայրապետյան

    Գարնան երգ - Հայրապետ Հայրապետյան

    Նախորդը

    Լենին պապին - Հայրապետ Հայրապետյան

    Լենին պապին - Հայրապետ Հայրապետյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: