Մեր թիմը, Photoshot.pro նախագծի հետ համատեղ, 2021 թվականի դեկտեմբերի 6-12 գտվում էր ԱՄԷ-ում (Արաբական Միացյալ Էմիրություններ), որտեղ մասնակցում էր SSSholidays-ին։
Ճանապարհորդության ժամանակ սոցիալական էջերում պարբերաբար կիսվում էինք Դաբլթրի բայ Հիլթոն հյուրանոցի, Ռաս ալ-Խայմայի, Դուբայի, Expo2020 այցելություններից ստացված տպավորություններից։ Այդ օրերին մեր հետևորդները բավականին շատ հարցեր էին տալիս, որի համար անչափ շնորհակալ ենք։
Ընտրել ենք ամենաշատ հետաքրքրող հարցերը և պատասխանները, որոնք էլ ներկայացնում ենք ստորև։
Ինչպիսի՞ն է եղանակը Արաբական Էմիրություններում։
Մենք հիմնականում եղել ենք Ռաս ալ-Խայմայում, որտեղ եղանակը տաք էր, բայց շոգ չէր։ Երեկոյան հագնում էին տաք հուդիներ, որոնք տրամադրել էր SSSholidays անձնակազմը, կամ բարակ վերարկուներ։ Նշեմ, որ մենք Ռաս ալ-Խայմայում էինք դեկտեմբերի 6-12։
Ինչպիսին էր սպասարկումը Doubletree by Hilton Dubai Ras Al Khaimah հյուրանոցում։
Սպասարկումը կազմակերպված էր իդեալական։ Հյուրանոցի անձնակազմը միշտ պատրաստ էր օգնել, հասկանում էին անգամ շատ կոտրած անգլերենը, կամ կանչում էին օգնության իրենց վերադասին։ Ամեն քայլափոխին կարող էիր լսել Thank You, Sorry փաղաքշական բառերը։
Մեզ դիմավորեցին փոքրիկ քաղցրեղենով, Cooke-ներով, որը շատ գեղեցիկ և կարևոր ժեստ էր, ու շա՜տ համեղ, հատկապես սոված տուրստների համար ))
Ծովի ջուրը տա՞ք էր։
Ծովի ջուրը հնարավորություն ունեցանք վայելելու ընդամենը 1 օր, դեկտեմբերի 11-ին, քանի որ մնացած օրերը զբաղված էինք SSSholidays-ի կազմակերպած հրաշալի միջոցառումներին։
Ծովի ջուրը այնքան էլ տաք չէր, որքան կցանկանայինք ))) Սակայն, դրա փոխարեն շատ տաք էին լողավազանների ջրերը։
Մաքուր էին արդյոք սենյակները։
Սենյակները մաքուր էին։ Ամեն օր գալիս էր սպասարկող անձնակազմը, մաքրում, տրամադրում էր ջուր, օճառ, շամպուն․․․
Իսկ անկողինները զարդարում էին գեղեցիկ ծաղկաթերթերով․․․
Ի՞նչ հարմարություններ կային սենյակներում, որևէ տեխնիկա տրամադրվե՞լ է։
Սենյակում կար հյուրանոցին հատուկ գրեթե ամեն ինչ, տեխնիկայից էլեկտրական թեյնիկ, որի հետ՝ սուրճ, թեյ, շաքարավազ․․․ Կար նաև հարդուկ, որը չէր աշխատում ))), կարևոր էր ֆենը, որը թույլ էր, բայց աշխատում էր)) ․․․
Սրբիչներ, բավականին շատ դարակներ, սեղան, աթոռներ․․․
Ինչ հետաքրքիր փաստի եք ականատես եղել։
Առավոտյան տեսանք, որ երկու աղջիկ պոկում են գեղեցիկ ու թարմ ծաղիկները։ Սկզբում մտածեցինք, հյուրերից են, բայց հետո տեսանք համազգեստները ու չէինք հասկանում իմաստը։
Հաջորդ օրը ամեն ինչ պարզ էր․․․ այդ ծաղիկներով զարդարում էին սենյակների անկողինները․․․
Եվս մեկ կարևոր դեպք, որոշեցինք գնալ սուպերմարկետ․․․
Դրամակղի մոտ սարսափելի հերթեր էր․․․ մոտ 15 րոպե սպասելուց հետո կողքից մի կին մոտեցավ մեզ, և տեղավորվեց մեր հետևում, բայց մեր հետևում երկու աղջիկներ էին սպասում, իսկ նրանց հետևից էլի մարդիկ կային։
Մտածեցինք որևէ բան կխոսեն, բայց, ոչ․․․
Նրանք հարգելով ավելի մեծ տարիքի կնոջը, իրենց հերթը զիջեցին նրան․․․
Լավ կլիներ մեր մոտ էլ լիներ զիջելու սովորություն )))
Սնունդը լավն էր․․․
Doubletree by Hilton Dubai Ras Al Khaimah հյուրանոցը ուներ բավականին մեծ ճաշարան, կազմված երկու մասից, իսկ սեղանների համար նախատեսված էին 3 փակ հատված և բացօթյա հրաշալի տարածք։
Սնունդը թարմ էր ու շատ համեղ։ Բազմազան սնունդը կգոհացներ ցանկացած ճաշակի գուրմանին։
Կարող եմ առանձնացնել հումուսը, որը միշտ կար, թարմ բանջարեղենները, մրգերը՝ հատկապես անանասը, որը աննկարագրելի հյութեղ էր, Հայաստանում նման հյութեղ անանասներ քիչ կարելի է հանդիպել ))։
Մեկնաբանել