• 22 հունիս, 2024
     Աշուն - Հայրապետ Հայրապետյան

    Աշուն - Հայրապետ Հայրապետյան

    Դաշտ ու այգի դեղին հագան,
    Ծառ ու ծաղիկ մերկացան,
    Թռչունները երամ-երամ
    Մեր աշխարհից հեռացան։

     

    Օրը մռայլ, ցուրտ ու տխուր,
    Բարակ անձրև է մաղում,
    Մեգն է պատել դաշտ ու բլուր,
    Էլ մարդ չկա դաշտերում:

     

    Չար ագռավը ծառի վրից
    Ձմռան երգն է կռկռում,
    Մարդ, անասուն տուն ու բնից
    Ծերուկ հյուրին սպասում:

    Աշունն եմ սիրում - Հայրապետ Հայրապետյան

    Աշունն եմ սիրում - Հայրապետ Հայրապետյան

    Նախորդը

    Շուկան աշնանը - Հայրապետ Հայրապետյան

    Շուկան աշնանը - Հայրապետ Հայրապետյան

    Հաջորդը

    Մեկնաբանել