• 08 հուլիս, 2024
     Դիմակներ չոր մազերի համար

    Դիմակներ չոր մազերի համար

    Փայլուն և մետաքսե մազերը միշտ էլ համարվել են գեղեցկության էտալոն:  Խնամված մազերը կնոջ համար ամենակարևոր ատրիբուտներից մեկն է: Ներկայացնում ենք դիմակներ, որոնք շատ օգտակար են, արդյունավետ, և կարելի է պատրաստել տնային պայմաններում:

     

    ԿԱԹՆԱՅԻՆ ԴԻՄԱԿ ՉՈՐ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ 

    Կաթնային դիմակները շատ օգտակար են չոր մազերի համար: Պարզապես մազերը պատում ենք թարմ կաթով, մածունով, կեֆիրով կամ յոգուրտով, թողնում ենք 30 րոպե և լվանում ենք: Կաթնամթերքում պարունակվող բաղադրիչները արագ ներթափանցում ենք չոր մազերի մեջ, հարթեցնում են, ամրացնում և հաղորդում են փայլ:

     

    ՎԱՐՈՒՆԳՈՎ ԵՎ ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ԴԻՄԱԿ ՉՈՐ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ 

    Բաղադրիչներ՝ փոքր թարմ վարունգ և 2 ճաշի գդալ կաթնաշոռ:

    Հեռացնում ենք վարունգի կեղևը, ապա անցկացնում ենք մանր քերիչով, ավելացնում ենք կաթնաշոռը և լավ խառնում ենք, մինչև դառնա միասեռ զանգված: Պետք է քսել մազերին ամբողջությամբ: Փաթաթում ենք սրբիչով կամ պոլիեթիլինային տոպրակով և սպասում ենք 20-25 րոպե, լվանում ենք: Ցանկալի է այս դիմակը կիրառել շաբաթական 1-2 անգամ:

    ՅՈՒՂԱՅԻՆ ԴԻՄԱԿՆԵՐ ՉՈՐ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ 

    3 գդալ գերչակի, ձիտապտղի կամ չիչխանի յուղը տաքացնում և քսում ենք մազերին: Փաթաթում ենք մազերը սրբիչով կամ պոլիեթիլենային տոպրակով, կարող ենք թողնել մինչև 3 ժամ: Լվանալու ժամանակ կարելի է օգտագործել շամպուն:

    Հալվեի կամ կոկոսի յուղը խառնում ենք ձվի դեղնուցի հետ: Ապա ավելացնում ենք կես բաժակ կեֆիր և հալվեյի հյութ: Քսում ենք մազերին, փաթաթում ենք, թողնում 1 ժամ և լվանում:

    ԴԵՂՆՈՒՑՈՎ ԵՎ ՄԵՂՐՈՎ ՍՆՈՒՑՈՂ ԴԻՄԱԿ ՉՈՐ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ 

    1-2 ձվի դեղնուցը, 2 ճաշի գդալ մեղրը և 1 ճաշի գդալ գերչակի յուղը խառնում ենք: Սկզբում քսում ենք մազերի արմատներին, ապա ամբողջ երկարությամբ: Թողնում ենք 1 ժամ և լվանում:

     ԿԻՎԻՈՎ ԴԻՄԱԿ ՉՈՐ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ 

    Կիվին այնքան հարուստ է վիտամիններով, որ դիմակ պատրաստելու համար պարզապես կարող ենք վերցնել 1-2 հասած կիվի, լավ տրորել և քսել չոր մազերին: Ցանկալի է մերսել մազերը 3-5 րոպե, որից հետո փաթաթում ենք մազերը և սպասում ենք 10-15 րոպե, լվանում ենք: Արդյունքը երևում է առաջին օգտագործումից հետո:  

    ՄԱՆԱՆԵԽԻ ՀԻՄՔՈՎ ԴԻՄԱԿ ՉՈՐ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ 

    2 ճաշի գդալ մանանեխի փոշին  խառնում ենք կես բաժակ տաք ջրում, ավելացնում ենք 2 ճաշի գդալ գերչակի կամ ձիթապտղի յուղ, քսում ենք գլխի մաշկին, մերսում ենք 5 րոպե, որից հետո տաք յուղով (գերչակի, ձիթապտղի...) պատում ենք մազերի ծայրերը: Թողնում ենք 30-40 րոպե, լվանում ենք:

    Ձվի հիմքով դիմակներ մազերի համար

    Ձվի հիմքով դիմակներ մազերի համար

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: