• 15 հոկտեմբեր, 2024
     Դարչինի հիմքով դիմակների մազերի աճը խթանելու համար

    Դարչինի հիմքով դիմակների մազերի աճը խթանելու համար

    Դարչինը ունի մազերի աճը խթնող, վերկանգնող, մազերին փայլ հաղորդող ազդեցություն։

    Որպիսի դարչինով դիմակները արդյունավետ լինեն, պետք է հետևել մի քանի կանոնների.

    • Դարչինը չի կարելի կիրառել առանց հավելումների, այն կարող է վնասել, անգամ այրել մաշկը։
    • Դիմակները պետք է օգտագործել շաբաթը 2 անգամ, 3-4 օրը մեկ։ 
    • Դարչինով դիմակները պետք է քսել միայն մաքուր, չոր մազերին։
    • Սկզբում դիմակը պետք է քսել մազարմատին, ապա տարածել մազերի երկայնքով։
    • Որպիսի դիմակը ավելի արդյունավետ լինի, այն մազերին քսելուց հետո պետք է տաքացնել, դրա համար գլուխը փաթաթում ենք պոլիէթիլենային տոպրակով, ապա սրբիչով։ 
    • Եթե դարչինով դիմակը մազերին նախատեսվածից երկար մնա, այն կարող է բացացնել մազերի գույնը։ 

    Մի քանի դարչինով դիմակներ, որոնք շատ արդյունավետ են և կարելի է պատրաստել և կիրառել տնային պայմաններում։

     

    Դարչինով, ձիթապտղի ձեթով, մեղրով դիմակ 

    Բաղադրիչներ.

    • ձիթապտղի ձեթ - 3 ճաշի գդալ
    • կեֆիր - 3 ճաշի գդալ
    • հավկիթ - 1 հատ,
    • դարչին - 1 թեյի գդալ
    • մեղր -1 թեյի գդալ

    Բոլոր բաղադրիչները լավ խառնում ենք, որպիսի ստացվի միասեռ զանգված։

    Հավասարապես տարածում ենք մազերի, թողնում ենք 15 րոպե։ Լվանում ենք մեծ քանակությամբ ջրով։ 

     

    Շամպունով, դարչինի յուղով դիմակ

    Բաղադրիչներ`

    • Շամպուն
    • Դարչինի յուղ

    Խառնում ենք հավասար քանակությամբ շամպունը և դարչինի յուղը անմիջապես օգտագործելուց առաջ։ Մերսող շարժումներով քսում ենք մազերին, թողնում ենք 5 րոպե, լվանում ենք մեծ քանակությամբ ջրով։

     

     Կոկոսի յուղով, մեղրով և դարչինով դիմակ

    Բաղադրիչներ`

    • Դարչին
    • Մեղր
    • Կոկոսի յուղ

    Հավասար քանակությամբ վերցնում ենք դարչին, մեղր և կոկոսի յուղ։ Խառնուրդը պարբերաբար խառնելով տաքացնում ենք ջրային գոլորշու վրա։ 

    Դիմակը մազերին  քսում ենք միայն գոլ վիճակում, որից հետո գլուխը փաթաթում ենք պոլիեթիլոնային տոպրակով, ապա տաք սրբիչով։

    Թողնում ենք 12-15 րոպե, լվանում ենք շամպունով։

     

    Մեղրով, դարչինով, կռատուկի յուղով, մեխակի ձոշիով, աղացած կարմիր պղպեղով դիմակ

    Բաղադրիչներ`

    • Դարչին 1 թեյի գդալ
    • Մեղր 60 գրամ
    • Կռատուկի յուղ ( репейное масло)` 60 գրամ,
    • մեխակի փոշի` 1 թեյի գդալ,
    • աղացած, քաղցր կարմիր պղպղեղ` մի պտղունց։

    Բոլոր բաղադրիչները խառնում ենք, տաքացնում ենք գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում։ 

    Դիմակը քսել մազարմատներին, ապա մազերի ողջ երկայնքով։ Պահել 10-15 րոպե և լվանալ շամպունով։

    Եթե դիմակը քսելուց հետո զգում եք այրոցի զգացողություն, անհապաղ լվացեք գլուխը շամպունով, առատ ջրով։

    Դարչինով դիմակների պարբերաբար օգտագործելու դեպքում արդեն մեկ ամսից կնկատեք մազերի որակի լավացում, առողջացում, փարթամություն, փայլ և առավել արագ աճ։

     

     

     

    Ձվի հիմքով դիմակներ մազերի համար

    Ձվի հիմքով դիմակներ մազերի համար

    Նախորդը

    Թեյի ծառի յուղը մազերի համար

    Թեյի ծառի յուղը մազերի համար

    Հաջորդը

    Մեկնաբանել