Lets Dance պարի ստուդիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արուս Խաչատրյանը սիրով զրուցել է մեզ հետ, պատմելով թե իր, և թե ստուդիայի գործունեության մասին:

1. Բարև Ձեզ սիրելի Արուս, եկեք ավելի մոտիկից ծանոթանանք, մի քիչ պատմեք Ձեր մասին, ի՞նչ կրթություն եք ստացել, ինչպիսի՞ աշխատանքային գործունեություն եք ունեցել մինչև ստուդիան հիմնելը:

Բարև Ձեզ: Ծանոթանանք: Կրթություն սկսել եմ ստանալ դեռ վաղ տարքից: Ավարտել եմ Տարոն Գեղագիտական կենտրոնը, այնուհետև ավարտել եմ Պարարվետի ուսումնարանի դասատուական բաժինը, որից հետո սովորել և ավարտել եմ Խաչատուր Աբովյանի անվ. մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժինը:

2. Կպատմե՞ք Lets Dance ստուդիայի մասին: Ե՞րբ է այն հիմնադրվել, ի՞նչ պարաոճեր են ուսուցանվում:
Ստուդիան ստեղվել է 2016 թ-ին: Ստուդիայում ուսումասիրվում և ուսուցանվում են հիմնականում հայժող պարեր, դասական պար, ժամանակակից պար, բռեյք դանս` փողոցային պարաոճ և այլն:

3. Ինչպես որոշվեց ստուդիայի անունը:
Ստուդիայի անունը հեշտ չեմ ընտրել, քանի որ տարբերակները շատ էին, ցանկանում էի ավելի հայեցի անուն ընտել, սակայն մեր ստուդիայի պարերի բազմաժանր լինելու համար ընտրեցի այդ անվանումը:

4. Ամենակարևոր հարցերից մեկը, որը շատ է հետաքրքրում հիմնականում մայրիկներին, ինչո՞վ է օգտակար պարը երեխաների համար:
Պարը, պատահական չէ, որ հին ժամանակներում մոգական են անվանել, իրոք իր մեջ ունի մոգական ուժ, պար պարելիս կամ պարին նայելիս դու լիովին ընկղմվում ես նրա կախարդական աշխարհի մեջ: Նա էլ իր հերթին բալիկներին տալիս է գեղագիտական ճաշակ զարգացնելու հնարավորություն, կարգավորում է արյան շրջանառությունը, ապահովում է երեխայի մշտապես առողջ և առույգ լինելը:

 

5. Իսկ մեծե՞րի )) 
Մեծերին օգնում է մոռանալ առօրյա հոգսերն ու հոգնածությունը, նպաստում է տրամադրության բարձրացմանը, մարզում է մկանները, մշտապես մարմինը պահում է մարզված վիճակում:

6. Ինչ հաջողությունների են հասել Ձեր սաները:

Հաջողությունները կարելի է ասել հաճախակի են մեզ հյուր գալիս, որի համար շատ ուրախ եմ: Վերջերս «ԳՀ երիտասարդներ» կազմակերպության կողմից կազմակերպված մրցույթին մասնակցելով` 10 սան արժանացան 1-ին հորիզոնականին, իսկ 5 սան` 2-րդ հորիզոնականին: Այս տարի արժանացել ենք նաև մի քանի նոմինացիայի, որոնցից հատկանշական են «Գյուրջինյան» պրոդաքշնի և «Արխաբլոգ» պրոդաքշնի կողմից արժանացած անվանակարգերը`«Տարվա լավագույն պարակցող խումբ» և «Տարվա հայտնություն»:

7. Համագործակցո՞ւմ եք արդյոք այլ կատարողների հետ:
Իհարկե)): Համագործակցում ենք շատ երգիչ-երգչուհիների հետ, գեղեցկացնելով նրանց ելույթները մեր ստուդիայի պարուհիների պարերով: Ի դեպ շատ անգամներ ես ևս ելույթ եմ ունենում նույն բեմահարթակում`չթողելով նրանց մենակ)):

8. Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայի համար:

Ապագայից առհասարակ չեմ սիրում բարձրաձայնել, պլաններիս մասին հիմնականում հայտնում եմ այն ժամանակ երբ գրեթե պատրաստ է լինում:

9. Շատ շնորհակալ ենք հարցազրույցի համար, մաղթում ենք Ձեզ մեծ բեմեր, կանաչ ճանապարհ և պարտաճանաչ աշակերտներ ))
Շնորհակալ եմ նաև ես հաճելի զրույցի, ստուդիայի գործունեությանն անդրադառնալու համար: Սիրով կսպասեմ իմ նոր սաներին: Ի դեպ մեկ կարևորագույն հատկանիշ ևս նշեմ, որ 2019թ․ սեպտեմբեր ասմից Lets dance ստուդիայում գործում է երգի դասարան, որտեղ դասավանդում է երգիչ, լավ մասնագետ, իր գործի վարպետ Գրիգոր Միրզոյանը:

Եվս 1 անգամ շնորհակալ եմ Ձեզ:

Երգիչ՝ Գրիգոր Միրզոյան