Ամեն տարի, օգոստոսի 3-ին, նշվում է ամենահամեղ տոներից մեկը՝ Ձմերուկի օրը, կամ ինչպես ընդունված է ասել Watermelon Day։
Ձմերուկը հայտնի է ոչ միայն իր համով, այլ նաև օգտակարությամբ։ Նրա ծավալի 90%-ը ջուր է, միայն 6% շաքար։ Այն հանդիսանում է А, В, С վիտամիննների, ֆոլաթթվի աղբյուր, պարունակում է նաև երկաթ, կալիում, նատրիում, ֆոսֆոր, մագնիում։
Ձմերուկը ամրացնում է իմունիտետը, դրական ազդում է նյարդային համակարգի, մարսողության, սիրտ-անոթային համակարգի, արյան կարմիր գնդիկների վրա։
Այս տոնը առաջացել է ԱՄՆ-ում, որտեղ նաև նշվում է Ձմերուկի ազգային օրը (National Watermelon Day)։ Ձմերուկ ուտելու ցուցակներում Ամերիկան համարվում է առաջատար երկիր։ Ձմերուկը այստեղ այնքան ընդունված է պիկնիկների ժամանակ, ինչքան հոթ-դոգը։
Ձմերուկը իր ցածր կալորիականությամբ և ծարավը հագեցնելու հատկությամբ, իհարկե արժանի էր ունենալ իր իսկ տոնի:
Տարեցտարի այս տոնին միանում են նոր երկրներ, և այսօր կարող ենք վստահորեն ասել, որ տոնը դարձել է միջազգային:
Ըստ պատմաբանների, ձմերուկի հայրենիքը համարցում Հարավային Աֆրիկան։
Հայտնի է, որ դեռևս Հին Եգիպտոսում մարդիկ օգտագործել են ձմերուկը որպես սնունդ։ Դեռևս մ․թ․ա․ 20-րդ դարում ձմերուկը հաճախ էր հայտնվում Փարավոնների սեղանին։ Ձմերուկի կորիզներ հայտնաբերվել են նաև Թութանհամոնի դամբարանում։
Բացի դրանից, թմերուկը պատկերված է դամբարանի պատերի որոշ հատվածներում, կա նաև հին դեղատոմսերի մեջ։
Ձմերուկը օգտագործել են նաև հին Հռոմում։ Ըստ վկայությունների, այն կերել են ինչպես թարմ, այնպես էլ աղով կամ մեղրով։
10-րդ դարից ձմերուկ սկսել են օգտագործել Չինաստանում։ Այստեղ ձմերուկի տոնը նշվում է առանձնահատուկ շուքով։
Չինացիները ձմերուկը ավելի շատ օգտագործել են բժշկական նկատառումներով, ըստ նրանց «… այն կմաքրի մարմինը և կհեռացնի հիվանդությունները, եթե պարբերաբար օգտագործվի հաց ուտելուց առաջ»։
Ռուսաստանում և Եվրոպայում ձմերուկը տարածվել է 11-14-րդ դարերում, իսկ ԱՄՆ հասել է 16-րդ դարում։
Ճապոնացիները կարողացել են ստանալ յուրահատուկ քառակուսի, նաև փոքրիկ 10 սմ տրամագծով ձմերուկներ։
Այսօր ձմերուկը աճեցվում և օգտագործվում է գրեթե բոլոր երկրներում։
Մեկնաբանել