Բաղադրիչներ.
- Տավարի միս - 400 գրամ
- Պահածոյացված սունկ - 200 գրամ
- Խնձոր - 1 հատ
- Պինդ պանիր - 150 գրամ
- Կանաչի
- Աղ, սև պղպեղ
- Թթվասեր կամ մայոնեզ
Պատրաստման եղանակը Նախորոք լավ եփում ենք տավարի միսը, ջրին ավելացնում ենք 1 ճաշի գդալ աղ: Սառելուց հետո երկարությամբ կտրատում ենք: Տավարի միսը լցնում ենք մատուցվող ափսեի մեջ, որպես առաջին շերտ: Յուրաքանչյուր շերտից հետո ավելացնում ենք քիչ քանակով աղ և սև պղպեղ: Մաքրում ենք խնձորի կեղևը, անց ենք կացնում խոշոր քերիչով: Լցնում ենք տավարի մսի վրա երկրորդ շերտով: Որպես երորդ շերտ լցնում ենք մանրացված պահածոյացված սունկը: Քերում ենք պանիրը և լցնում ենք սնկի վրա: Վրայից լցնում ենք թթվասերը կամ մայոնեզը և զարդարում ենք կանաչիով: Կարող ենք նաև բոլոր բաղադրիչները խառնել իրար և այդպես մատուցել: Բարի ախորժակ:
Մեկնաբանել