Բաղադրություն
- Հավի կրծքամիս - 500 գրամ
- Սիսեռ - 150 գրամ
- Ավոկադո - 1 հատ
- Թթվասեր կամ ձիթայուղ, ըստ ճաշակի
- Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակ
Սիսիեռը լվանում ենք, վրան լցնում ենք սառը ջուր այնքան, որ ամբողջ սիսեռը ծածկվի, թողնում ենք 2 ժամ։ Ապա ավելացնում ենք ջուր և եփում ենք։
Հավի կրծքամիսը լավ լվանում ենք, եփում ենք։
Մանր քառակուսիների կտրտում ենք ավոկադոն։
Սառելուց հետո հավի կրծքամիսը կտրտում ենք, վրան ավելացնում ենք սիսեռը, կտրտած ավոկադոն, աղ և սև պղպեղ ըստ ճաշակի, ապա թթվասեր կամ ձիթայուղ՝ ըստ ցանկության, երկու տարբերակով էլ ստացվում է շատ համեղ։
Խառնում ենք և համեղ, հագեցնող, սննդարար աղցանը պատրաստ է։
Բարի ախորժակ։
Մեկնաբանել