- Տակս ոսկի է, -
Մի օր փքված,
Հպարտ, հպարտ
Պուտուկն ասաց:
Շերեփը թե՝
- Սուս, ամոթ է,
Մի՜ պարծենար
Գոնե ինձ մոտ,
Հաստափորիկ
Կավե անոթ.
Հերիք փքվես
Դու քեզուքեզ,
Որտեղի՞ց եմ
Գալիս բա ես:
Պուտուկն ու շերեփը - Աթաբեկ Խնկոյան
- Հայ գրականություն
- 03.05.2023
Հավանեցի՞ր, տարածի՛ր
Մեկնաբանել