Ամառվա ընթացքում, սովորաբար երեկոյան, երբ Արարատյան դաշտի տաքությունը հասնում է իր գագաթնակետին, դաշտում կուտակված տաք օդը սկսում է տեղափոխվել Երևանի արևմուտքում գտնվող լեռների սառը օդի հետ, որի պատճառով՝ սառը օդը քամու երևույթով շարժվում է դեպի Արարատյան դաշտը՝ անցնելով Երևանի տարածքից, և իր հետ բերում է Գեղամա և Արա լեռների բուսականության հոտը։ Այս երևույթը երևանցիները կոչում են Լուսավորչի քամի, որի շնորհիվ ամառային ավելի քան 40 աստիճան տաք օդը տանելի է դառնում երևանցիների համար։
Յուրաքանչյուր երեկո, երբ քամին սկսում է փչել՝ սեղմվելով Գետառի ու Հրազդանի կիրճերի մեջ՝ ուժեղ հոսանք է առաջացնում սույն ձորերում։
Լուսավորչի քամու հոսքը սկսում է մարտի վերջից ու մինչև օգոստոսի վերջը սաստկանում է, իսկ օգոստոսից հետո թափը պակասում է և ձմեռնամուտին ամբողջովին դադարում է։
Նյութի աղբյուրը՝ Շահէն Յովսէփեան, Երևան քաղաքի պատմություններ
Մեկնաբանել