• 16 ապրիլ, 2024
     Հղիության յոթերորդ շաբաթը

    Հղիության յոթերորդ շաբաթը

    Բալիկը

    Կարող ենք նմանացնել ցորենի հատիկի :)
    Քաշը՝ 0,8 գրամ
     
     

    Հղիության 7-րդ շաբաթը

    Հղիության 7-րդ շաբաթը համընկնում է  էմբրիոնի զարգացման 5-րդ շաբաթին:
    Արդեն ձևավորվել են փոքրիկի ամենակարևոր օրգանները. գլխուղեղը և սիրտը: Դրանք այսուհետ կմեծանան և կզարգանան: Ձևավորվել է ոսկորային համակարգը, սակայն այն շա՜տ փխրուն է: Սկսում են առաջանալ նյարդերը, արյունատար անոթները, ատամները:
    7-րդ շաբաթվա ընթացքում գլխուղեղը մեծանում է 3 անգամ: Յուրաքանչյուր րոպեի ընթացքում այնտեղ առաջանում են հարյուրավոր նյարդային բջիջներ:
    Յոթերորդ շաբաթից հետո էմբրիոնը համարվում է պտուղ: Արտաքինից նա արդեն նմանվում է շատ փոքրիկ մարդու՝ փոքրիկ պոչիկով: Արդեն երևում են ձեռքերը, ոտքերը, բարձրակարգ սարքավորումների դեպքում կարելի է նկատել բերանը և քիթիկը: Պորտալարի միջոցով պտուղը մայրիկից ստանում է վիտամիններ և թթվածին:

    Ինչ է զգում մայրիկը

    Հղիության 7-րդ շաբաթում տոքսիկոզը ավելի է ուժեղանում: Ձեզ կարող են անհանգստացնել նաև մարսողական համակարգի խանգարումները:  Մեծացող արգանդը ճնշում է միզապարկին՝ առաջացնելով հաճախամիզություն: Եթե համեմատենք արգանդի չափերը մինչև հղիությունը, այն մոտավերապես մեծացել է 2 անգամ: Արգանդը կարող ենք համեմատել մեծ նարնջի հետ: Արգանդի չափերի մեծացման հետևանքով կարող եք ունենալ ցավեր և ձգումներ փորի ներքին հատվածում: Եթե դրանք պարբերական են և ուժեղ, անհապաղ դիմեք բժշկի:  

    Խորհուրդներ

    Եթե դեռևս չեք այցելել բժշկի, ապա դրա իսկական ժամանակն է: Դեռ մեծ է հղիության ընդհատման վտանգը, մի բարձրացրեք ծանրություններ, քիչ անհանգստացեք: Ուշադրություն դարձրեք սննդակարգին, հանգստին: Մի օգտագործեք ալկոհոլ, ծխախոտ, դեղորայք...
    Հղիության առաջին և երկրորդ շաբաթները

    Հղիության առաջին և երկրորդ շաբաթները

    Նախորդը

    Հղիության ութերորդ շաբաթը

    Հղիության ութերորդ շաբաթը

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: