• 03 նոյեմբեր, 2024
     Աշնան  երգ - Հայրապետ Հայրապետյան

    Աշնան երգ - Հայրապետ Հայրապետյան

    Տերևները քամու հետ
    Պար են բռնել՝ առաջ, ետ,
    Խշխշում են ու երգում
    Մեր զարդարված պուրակում.
    - Գալդ բարի, ա՛յ աշուն,
    Ի՜նչ սիրուն ես, ի՜նչ նախշուն:

     

    Գետակը գիժ ու պղտոր
    Շտապում է դեպի ձոր,
    Քչքչալով ձորակում,
    Փրփրում է ու երգում.
    - Գալդ բարի, ջա՜ն աշուն,
    Ի՜նչ սիրուն ես, ի՜նչ նախշուն:

     

    Կռունկները կռկռան
    Թևին տվին, վեր թռան,
    Դեպի հարավ ձգվեցին,
    Կռկռացին, երգեցին.
    - Մնա՜ս բարով, ա՛յ աշուն,
    Ի՜նչ սիրուն ես, ի՜նչ նախշուն։

     

    Անգին աշուն - Հայրապետ Հայրապետյան

    Անգին աշուն - Հայրապետ Հայրապետյան

    Նախորդը

    Աշնան տերևը - Հայրապետ Հայրապետյան

    Աշնան տերևը - Հայրապետ Հայրապետյան

    Հաջորդը

    Մեկնաբանել