Երկու աքլոր,
Երկու խև,
Մեկը չալտիկ,
Մեկը սև,
Մեկը մեկից
Քաջ, արի,
Կռիվ բացին
Աքլարի։
Սևոն քիթը
Սուր մխտեց
Չալի մի աչքն
Ու հաղթեց։
Հետո թռավ
Տանիքը
Ու սկսեց
Իր երգը.
- Ծուղ - րու - ղո՜ւ,
Հաղթեցի,
Քիթս աչքը
Մխտեցի։
Մին էլ վերից
Ուրուրը
Թափով նետվեց
Կտուրը,
Զարկեց տարավ
Հաղթողին,
Կտուցն աչքը
Մխտողին։
Մեկնաբանել