***
Անփոխարինելի լինելու համար պետք է միշտ տարբեր լինել:
***
20 տարեկանում դուք ունեք դեմք, որը ձեզ բնությունն է պարգևել, 30-ում ունեք դեմք, որը կյանքն է քանդակել, իսկ 50-ում ունեք դեմք, որին արժանի եք:
***
Գեղեցկության խնամքը պետք է սկսել սրտից և հոգուց, այլապես ոչ մի կոսմետիկ միջոց չի օգնի:
***
Ամեն ինչ մեր ձեռքերում է, ուստի պետք չէ բաց թողնել ոչինչ:
***
Ծերությունը չի պաշտպանում սիրուց, բայց սերը պաշտպանում է ծերանալուց:
***
Յուրաքանչյուր աղջիկ միշտ պետք է հիշի երկու բան՝ ի՞նչ եւ ո՞ւմ է ուզում նա:
***
Ինչքան վատ են աղջկա գործերը՝ այնքան լավ տեսք նա պետք է ունենա:
***
Չեմ սիրում երկար կոստյումներ, քանի որ խոսելով տղամարդու հետ, չեմ տեսնում նրա վերաբերմունքն իմ նկատմամբ:
***
Բոլոր դեպքերում յուրաքանչյուր տղամարդու կյանքում մեկ կին է՝ մնացած կանայք նրա ստվերն են:
***
Օծանելիքը կնոջ մասին ձեռագրից ավելինն է ասում:
***
Զսպիր քեզ, երբ վիրավորված ես ու տեսարան մի սարքիր, երբ ցավեցրել են. ահա իդեալական կնոջ գաղտնիքը:
***
Ոչ ոք երիտասարդ չէ քառասուն տարեկանում, բայց մենք կարող ենք լինել ապշեցուցիչ ցանկացած տարիքում:
***
Այն կինը, ով չի օգտվում շպարից, չափից ավել կարծիք ունի իր մասին:
***
Գեղեցկանալիս պետք է սկսել խնամել սիրտն ու հոգին, հակառակ դեպքում ոչ մի դիմահարդարում չի օգնի:
***
Կինը մտահոգվում է ապագայի մասին, մինչեւ ամուսնանալը: Տղամարդը չի մտածում ապագայի մասին՝ մինչեւ ամուսնանալը:
***
Չկան տգեղ կանայք, կան ծույլ կանայք:
***
Եթե դուք ցանկանում եք ունենալ մի բան, որից երբեք չեք ունեցել՝ դուք պետք է անեք այնպիսի բաներ, որոնք երբեք չեք արել:
***
Ինձ հետաքրքիր չէ ձեր կարծիքն իմ մասին, ես ձեր մասին ընդհանրապես չեմ մտածում :
***
Ընդունված է համարել, որ ճոխությունը չքավորության հակապատկերն է: Ո՛չ, ճոխությունը վուլգարության հակապատկերն է:
Որպեսզի լինել անփոխարինելի՝ հարկավոր է անընդհատ փոխվել:
***
Կինը, ով չի օգտագործում կոսմետիկա՝ չափից շատ մեծ կարծիք ունի իր մասին:
Ամեն ինչ մեր ձեռքերում է, այդ իսկ պատճառով չի կարելի ոչինչ ձեռքից բաց թողնել:
***
Ծերությունը չի պաշտպանում սիրուց, բայց սերը պաշտպանում է ծերությունից:
***
Դուք երկրորդ հնարավորությունը չեք ունենա առաջին տպավորությունը ստեղծելու համար:
***
Ոչ բոլոր կանայք են ծնվում գեղեցիկ, բայց եթե կինը 30 տարեկանում արդեն գեղեցիկ չէ, ապա նա հիմար է:
***
Ոչինչ այդքան չի ծերացնում կնոջը, քան չափազանց հարուստ կոստյումը:
***
Գեղեցկությունը մեզ հարկավոր է, որպեսզի տղամարդիկ սիրեն մեզ, իսկ հիմարությունը հարկավոր է, որպեսզի մենք սիրենք տղամարդկանց:
***
Նորաձևությունը անցողիկ է, իսկ ոճը մնայուն:
***
Օծանելիքը՝ դա անտեսանելի, բայց անմոռանալի ու անգերազանցելի ակսեսուար է: Նա հաղորդում է կնոջ հայտնվելը և շարունակում է հիշացնել կնոջ անհետանալուց հետո:
***
Եթե դու ծնվել ես առանց թևերի, մի՛ խանգարիր դրանց աճելուն:
***
Չեմ հասկանում, ինչո՞ւ պետք է կինը պահանջի այն ամենը ինչ ունի տղամարդը, չէ որ բացի այդ ամենից կինը ունի նաև տղամարդ:
***
Իրական երջանկությունը թանկ արժեք չունի: Եթե այն ձեզ վրա թանկ է արժեցել, ապա այն կեղծ է:
Մեկնաբանել