Ինչպես է նիհարում արքայազն Հարիի հարսնացուն
Մայիսի 19-ին տեղի կունենա արքայազն Հարիի և Մեգան Մարկլի հարսանեկան արարողությունը: Աղբյուրները թագավորական պալատից բացահայտել են հանրահայտ հարսնացուի դիետան:
Պարզվում է Մեգանը մեծ նշանակություն է տալիս մարզումներին: Դրանք կատարվում են սպորտային հեծանիվի և վազասարքի վրա օրական 2 ժամ տևողությամբ՝ 1 ժամ առավոտյան և 1 ժան երեկոյան: Մարզումներից հետո Մեգանը հանգստանում է սաունայում:
Ինչ վերաբերվում է սննդին, գեղեցկուհին ամբողջությամբ հրաժարվել է ալկոհոլից, խմում է միայն ջուր և բուսական թեյեր: Նաև նա չի ուտում ածխաջրեր պարունակող սնունդ, միայն օրգանական մրգեր, բանջարեղեն, և բուսական հիմքով ապուրներ:
Մեկնաբանել