• 30 հոկտեմբեր, 2024
     Լալա Վարդանյան

    Լալա Վարդանյան

    - Ողջո՛ւյն սենպայ։ Ինչպես եք Լալա ջան։ Ինչո՞ւ կարատե, ինչպես կայացրեցիք այդ որոշումը։ 
    - Բարև ձեզ։ Շատ լավ։ Իմ տրամադրությունը գրեթե միշտ սանդղակի վերևում է։) Դեռ մանկուց միշտ ոգեշնչված էի մարտարվեստով, բայց կային արգելքներ և խանգարող հանգամանքներ, որոնց պատճառով երկար տարիներ հեռու էի այն մտքից, որ մի օր կզբաղվեմ կարատեով։ Ավարտել եմ միջնակարգ և միջին մասնագիտական կրթություններս ու սկսել աշխատել։ Օրեցօր հասկանում էի , որ իմ կյանքում կա մի չլրացված ու անկատար ցանկություն: Բարեբախտաբար ինձ ուղորդեցին հենց Անդրանիկ Հակոբյանի գլխավորած Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան ու ես գնացի «ձգձգված երազանքիս» հետևից։

     
    - Դուք հիմնականում աշխատում եք երեխաների հետ։ Ի՞նչ է տալիս այս մարզաձևը ապագա սերունդին։
    - Ձեր թույլվությամբ փոքր ինչ շեղվելով բուն հարցից, նախ ասեմ, թե ինձ ինչ է տալիս երեխաների հետ աշխատելը։ Գիտե՞ք ինչու կա տարածված կարծիք, որ մարտավեստով զբաղվողները երբեք չեն ծերանում։ Ասեմ, որովհետև կրտսեր սերնդի հետ շփումը քեզ միշտ պահում է իրենց տարիքի մեջ։
    Որքան շատ եմ շփվում հատկապես ավագ սաներիս հետ, այնքան համոզվում եմ, որ մեր նախընտրությունները, հայացքներն ու ճաշակը գրեթե միշտ նույն ճանապարհով է գնում։ Իսկ հիմա պատասխանեմ բուն հարցին, կարատեն ի տարբերություն այլ սպորտաձևերի կոփում է ոչ միայն մարմինը, այլ նաև հոգին, բնավորությունն ու վարքը։
     Ինչ հաջողությունների եք հասել Դուք և Ձեր սաները։
    - Ես սև գոտի առաջին դան եմ։ Նախկինում մասնակցել եմ մրցաշարերի , բայց ընտրել եմ մարզչի ուղղին քանի որ հասկացա, որ կուտակված գիտելիքներս ուզում եմ փոխանցել հաջորդ սերնդին։ Մարզչական գործունեություն ծավալում եմ 4 տարուց ավելի և այս տարիների ընթացքում սաներս նվաճել են Աշխարհի, Եվրոպայի, Կովկասի և Հայաստանի բազում մրցանակային տեղեր։
    - Ինչպես գիտենք, դուք նաև նորաթուխ մայրիկ եք։ Ինչպես եք համատեղում մայրությունը կարատի և աշխատանքի հետ։
     - Այո, արդեն 8 ամիս է, ինչ ստանձնել եմ մայրիկի մեծագույն պաշտոնը և վստահաբար կարող եմ ասել, որ սա ամենահաճելի ու նույնքան բարդ պաշտոնն է, որը յուրաքանչուր կին պիտի ստանձնի։ Ասեմ, որ ամուսինս, Աենսեյ է և մեր խմբակների գործունեությունը միշտ միասին ենք ծավալել մինչև մայրիկ դառնալս։

    Երբ բալիկս՝ Լեոն դեռ չէր ծնվել, մտածում էի, որ տատիկները կզբաղվեն իր խնամքով, իսկ ես կշարունակեմ իմ կարիեռան։ Լեոյի ծնվելուց հետո հասկացա, որ այս տարիները երբեք հետ չեմ բերի և իմ ժամանակը լիակատար պետք է տրամադրեմ իրեն։

    Հիմա չեմ կարողանում ամեն օր գտնվել մարզումներին, երբեմն գնում եմ բալիկիս հետ։ Մեծ հետաքրքրությամբ ծանոթանում է իմ աշխատանքին ու շփվում ավագ ընկերների հետ։ Ավելի կարևորում եմ մրցաշարերին գտնվելս և ոչ մի մրցաշար աշխատում եմ բաց չթողնել։ Նույնիսկ վերջերս ընտրության առաջ էի կանգնել։ Լեոն առաջարկ էր ստացել ֆիլմում նկարահանվելու։ Իհարկե մեծ ուրախությամբ ընդունեցի առաջարկը, բայց երբ իմացա, որ այն համընկնում է մրցաշարի օրվա հետ առանց տատանվելու ընտրեցի սաներիս կողքին լինելը, մեկնեցի Թբիլիսի ու վերադարձանք մեծ հաղթանակներով։

    -Շնորհակալություն այս գեղեցիկ և շատ օգտակար զրույցի համար։ Մաղթում ենք Ձեզ առողջություն և անսպառ ուժ։

    -Ես եմ շնորհակալ հրավերի և հաճելի զրույցի համար։

    Արուս Խաչատրյան, Lets Dance պարային ստուդիայի հիմնադիր

    Արուս Խաչատրյան, Lets Dance պարային ստուդիայի հիմնադիր

    Նախորդը

    Քրիստինե Փանոսյան, Էլոս էպիլացիայի մասնագետ, կոսմետոլոգ

    Քրիստինե Փանոսյան, Էլոս էպիլացիայի մասնագետ, կոսմետոլոգ

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: